четверг, 21 июля 2011 г.

Ղարաբաղը մերն է...

Ես կիսով չափ ղարաբաղցի եմ. այն ամենը, ինչ պտտվում է Ղարաբաղի շուրջը, ինձ էլ է հետաքրքրում` որպես հայի ու մարդու իրավունքների ջատագովի: Երբեք ինձ ազգայնամոլ չեմ համարել, ադրբեջանական ագրեսիային էլ չափավոր եմ վերաբերել` հաշվի առնելով մարդկային, ազգային կերպերի բազմազանությունը: Բայց այն, ինչ ինձ հունից հանեց, ստիպեց ուրիշ աչքերով նայել այն բոլոր իրադարձություններին, որոնք պտտվում են Արցախի շուրջ. անգամ Ղարաբաղ անունն ինձ համար օտարացավ` իր ադրբեջանական բացատրության պատճառով, որին նոր չեմ ծանոթ(ղարա-սև, բաղ-այգի, դառնում է Սև այգի, ինչպիսի ապուշություն)...


Քեռիներս Արցախցի են, Արցախում են ապրում նաև իմ զարմիկները: Սա չէ, որ ուզում  եմ ասել: Օրերից մի օր իմ բարեկամները մտնում են իմ բլոգ` կարդալու նյութերս: Վիճակագրության բաժնում ես տեսնում եմ, որ իմ նյութերը կարդում են Ադրբեջանից... Սկզբում նշանակություն չտվեցի, բայց հետո սարսափով հայտնաբերեցի, որ համացանցում, ինչպես նաև Ֆեյսբուք կոչվածում իմ հարազատները կարդում են նյութերս... Ադրբեջանից: Այսինքն` որևէ տեղ ցույց չի տրվում, որ ընթերցողներս Արցախից են...
Սա դեռ միակ բացահայտումս չէր, այս մասին էլի էին ասել, որ արցախցիները ֆեյսբուքում չեն  կարող գրանցել իրենց ծննդավայր, պատմական քաղաք Ստեփանակերտը, քանի որ անմիջապես ցույց է տալիս, որ գրանցվողը ադրբեջանցի է...
Ոչ պատահականորեն օտարերկրացի գործընկերներիցս մեկի մոտ ադրբեջանական <<մանաթ>> կար, որը նոր է փոխվել: Մեկ մանաթն այսօր ավելին է, քան մեկ դոլարը, քանի որ հին տարադրամի վերջից հայտնի չէ թե քանի զրո են հանել...
Մի խոսքով, գրեթե բոլոր մանաթների վրա Ադրբեջանի քարտեզն է պատկերված, մի քարտեզ, որի մեջ Արցախն է` նույն գույնով...հետո` Նախիջևանն է` կտրված ու ամայի: Ես օտարերկրացուն հարցնում եմ` սա ինչ բան է, ինչու են բոլոր մանաթների վրա քարտեզ պատկերել, Արցախն էլ` մեջը... Բայց նա ինչ բացատրություն կարող է տալ... Ես վրդովված, զարմացած ու նյարդային հանում եմ մեր հայկական դրամի տեսակները, որոնցից և ոչ մեկի վրա քարտեզ չկա պատկերված... մեր մեծերի նկարներն են, նրանց գործերը... Բացատրում եմ, թարգմանում եմ` ոնց կարող եմ, բայց նյարդերս տեղի չեն տալիս...
ու հետո ինքս ինձ հարց եմ տալիս` մի գուցե ավելի ճիշտ կլիներ մենք էլ մեր փողերի վրա ամեն պուճախում քարտեզ կպցնեինք` Արցախն էլ, Արևմտյան Հայաստանն էլ հետը, ով ինչ պիտի ասեր` դա կարևոր չէ, բանի տեղ չէինք դնի, մենք մեր էշը կքշեինք... Գուցե դա մի արդյունք տար, քան այս արիստոկրատ, բարեհոգի կեցվածքը, որ մեզ ոչնչի չի հասցնում.........

Комментариев нет:

Отправить комментарий