среда, 27 октября 2010 г.

Օդնոկլասնիկի զոհը

Սոցիալական կայքերը, որոնց թվին են դասվում առայժմ մեզ ամենահայտնի Օդնոկլասնիկին և Ֆեյսբուքը, ծառայում են ոչ միայն մեր ժամանցին, այլև դարձել են արդեն շատերի օդն ու ջուրը, առանց որոնց հնարավոր չէ ապրել մեկ օր: 
      Եթե այսպիսի հարց ուղղեմ. << ենթադրվում է, որ մեր քաղաքում մի քանի որ էլեկտրականություն չի լինելու>>, ի`նչ պատասխան կարող եմ ակնկալել առավոտից երեկո Օդնոկլասնիկին քչփորողներից: Հռետորական հարցերից անցնենք իրական, կենսական խնդիրների, դեպքերի, որոնք հանգեցնում են ամուսնական դավաճանությունների, դժբախտությունների կամ անհաջողությունների: 
http://foto.rambler.ru/photos/437f4a0e-2d88-b7b3-30f7-04411d7dd386/



















 Գոհարը գիտեր, որ իր ամուսինը գրանցված է Օդնոկլասնիկում, իր ասելով` փնտրրել և գտել էր հին ընկերներին, նրանց հետ շփվում էր և մտքեր փոխանակում: Որոշ ժամանակ անց հետաքրքրությունը վերածվել էր կախվածության` առավոտն սկսել Օդնոկլասնիկով և վերջացնել Օդնոկլասնիկում: Թե ինչով էր զբաղված այնտեղ ամուսինը, դա սկզբում Գոհարին չէր հետաքրքրում. ընտանեկան հոգսերն էլ իրեն բավական էին: Բայց երբ ամուսինն սկսեց բոլորովին անտարբեր դառնալ ոչ միայն իր, այլև սեփական երեխաների նկատմամբ, սա սկսեց անհանգստացնել Գոհարին: Փորձեց պարզել պատճառը, խոսել ամուսնու հետ, անարդյունք. վերջինս միայն պատասխանեց, որ վաղուց է հոգնել կենցաղային խնդիրներից ու աշխատավայրի հաշվարկներից, և դա` Օդնոկլասնիկը, միակ տեղն է, որտեղ նա կարողանում էր լիցքաթափվել: Չափազանց անկեղծ պատասխանը Գոհարին էլ ավելի մտատանջեց, բացի այդ, ինքը նույնպես փորձել էր գրանցվել Օդնոկլասնիկում, բայց ամուսինը կտրականապես արգելել էր` պատճառաբանելով, թե <<ով ասես, ինչ ասես կարող է ասել իր կնոջ հասցեին>>...
        
                      Եկավ մի պահ, երբ այլևս անտանելի դարձան ամուսնու ծայրաստիճան անտարբերությունն գիշերային խոսակցությունները` այդ նույն Օդնոկլասնիկով: Մի օր, երբ աշխատանքի վայրից հեռախոսազանգ եկավ, ամուսինը մոռացավ դուրս գալ իր էջից, համակարգիչը միացրած շտապեց աշխատանքի վայր: Գոհարը վճռական մոտեցավ  համակարգչին, քիչ թե շատ ծանոթ էր էջում շրջելու կանոններին: Նկատեց իր ամուսնու թվային լուսանկարները, որոնց թվում և կար մեկը. այս նկարն էլ գրավեց Գոհարի ուշադրությունը. իր ամուսինը մի կիսամերկ շիկահերի հետ... Գոհարը դժվարացավ կենտրոնանալ, սակայն սկսեց ընթերցել ամուսնու հաղորդագրությունները: Անհավատալի էր, որ իր ամուսինը կարող էր լինել այդքան ռոմանտիկ, անկեղծ ու սիրառատ... 
     
             Դժվար էր հաղթահարել այն ցավը, վիրավորանքն ու ափսոսանքը, որ անպատասխան էր... Ամուսինը վերադարձավ տուն, համակարգիչը դեռ միացված էր: Գոհարը չկար, երեխաները` նույնպես: Տունը դատարկ էր, այնպես որ ոչ մի Օդնոկլասնիկ էլ չէր կարող լցնել այդ դատարկությունը... Երկար ժամանակ պահանջվեց ամուսնուց, որպեսզի Գոհարը հնարավորություն տար նրան բացատրելու եղածը. բայց բացատրելու բան էլ չկար... Գոհարը վերադարձավ, իսկ ամուսինը կորցրեց հետաքրքրությունը Օդնոկլասնիկի նկատմամբ:

Հ.Գ. Մինչդեռ պատահում է և հակառակը` տղամարդիկ երբեք չեն հրաժարվում Օդնոկլասնիկի էժանագին ծանոթություններից, կանայք էլ երբեմն հետ չեն վերադառնում, համենայն դեպս մեծ քաղաքներում:  

1 комментарий: