понедельник, 27 сентября 2010 г.

Փոքր ուրախություն փոքրիկներին


Այնքան քիչ բան է պետք այս փոքրիկներին ուրախանալու համար, մի փոքր ուշադրություն, ու կժպտան նրանց լուսավոր աչիկները...

       Մեր քաղաքում գործող "Բերդ Այ Թի" հասարակական կազմակերպությունը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրագործեց կամավորական ծրագիր` ուղղված մեր համայնքի բարելավմանը երիտասարդ կամավորների աջակցությամբ (գործընկեր և աջակից` NGO Center-Վանաձոր և ԱՄՆ Խաղաղության կորպուս):
Բացի մեր քաղաքի տեսարժան վայրը` Սորանը, աղբահանելուց, համապատասխան սանիտարական ցուցանակներ փակցնելուց, քաղաքի պատմամաշակութային վայրեր այցելություններ, խմբային ցուցահանդեսներ կազմակերպելուց, ծրագրի վերջում կամավորական խումբը նախաձեռնեց մանկապարտեզների համար նախատեսված խաղալիքների հավաքագրում:

среда, 22 сентября 2010 г.

Խաղողահավաքի կանոնները

             Այս տարի խաղողի բերքը բավական պակաս էր` համեմատած նախորդ տարիների հետ, ինչը մտատանջության մեջ է գցել բերքահավաքներին.
-Աշխարհի վերջն ա, էսինչ դենք անիլ...
          Նախորդ տարի այս տարածաշրջանի գյուղացիները կարողացել են Բերդի Կոնյակի գործարանին մթերելու հանձնել որոշ քանակությամբ խաղող` 100-120 դր մեկ կիլոգրամի դիմաց: Այս տարի ոչ խաղող կա, ոչ էլ` հանձնեն:
         Բերդում խաղողահավաքը սովորաբար կիրակի օրն է կազմակերպվում, խմբակային է. ով ինչ բարեկամ-ծանոթ ունի, զանգում-կանչում է` եկեք, խաղողը փչանըմ ա, համ էլ մի քիչ կթարմանաք...

четверг, 16 сентября 2010 г.

Մերօրյա պատմություն հին բերդի կյանքից կամ` ինչպես բամբասանքը քանդեց Ցլիկ Ամրամի տունը



նկարի հեղինակ` Ա. Բ.
Կար-չկար Ցլիկ Ամրամ անունով մի մարդ կար: Նա շատ ուժեղ էր ու ջղային, դրա համար էլ համայնքի բնակիչները նրան թաքուն Ցլիկ էին կոչում, բայց իր ներկայությամբ չէին համարձակվում անգամ անունը տալ:  Ոչ այնքան հայտնի էր այս Ամրամ անունով բերդապետը, որքան իր գեղեցիկ կինը` մեծ-մեծ աչքերով ու ժպտերես Ասպրամը: Հանգիստ կյանքով էին ապրում բերդապետն ու իր տիկինը, մինչև չհայտնվեց ամբողջ երկրում հայտնի այդ օլիգարխը` Աշոտ անունով, որ մականուն էլ ուներ` Երկաթ: Նրա հայտնվելը բերդում կատարյալ խառնաշփոթ առաջացրեց.

-Ա ժղովուրդ, լսել ե˚ք, ասըմ են` Աշոտ Երկաթը եկել ա իրա ախրաննիկներով, մի հատ էլ ծի¥ձի¤ ունի, վեր մհետ քացով տա է¯

вторник, 14 сентября 2010 г.

Բերդում երազանքները կատարվում են…

Հիմա հազվադեպ է պատահում, որ քաղաքի միևնույն բակում երկու շաա¯տ  հին, նույն գույնի խորհրդային <<մոսկվիչներ>> լինեն, որոնց մեջտեղում մարդիկ կանգնեն ու երազանք պահեն.
<<Երանի իմ տղեն կողքի շենքի Լուսոյին ուզեր…>>,- սա տիկին Գայանի երազանքն էր, որն իրականություն դարձավ: Այս երազանքաշատ բակի տերը Բերդն է, ¥սովորական քաղաք Տավուշի մարզում, այլ ոչ թե կալանավայր կամ ամրոց ¤, որի բնակիչները <<պերթցիք>> են, ինչպես իրենք են իրենց կոչում:

101 ՏԱՐԵԿԱՆ ԳԵՐԻՆ

      Մի քանի օրից Սարգիս պապի ծնունդն է. Սարգիս պապը կնշի իր 101-ամյակը: Նա մեր տարածաշրջանի ամենաավագ վետերանն է, իմ հանգուցյալ Վարդիկ տատի եղբայրը` 12-հոգանոց գերդաստանի միակ կենդանի լեգենդը…
-Հա¯, անցյալ տարի` 100 ամյակիս շատ մըրդկեք ին եկել, գերմանացիք էլ, իրանց պերեվոդչիկը հետերնին, մեր Կարմիր խաչիցն էլ, եկան, նկարեցին: Էս տարի էլ դեն կյալ,-աշխույժ պատմում է Սարգիս պապը` չնայած մի քանի ամիս է` պառկած է¥ազդոսկրն է կոտրել¤:
Սարգիս պապը հիանալի հիշողություն ունի ¥ ի տարբերություն ինձ ու մեր ահռելի տարիքային տարբերությանը¤. Նա ականատեսն է եղել Առաջին համաշխարհային պատերազմին, Եղեռնին, մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին ու 6 ամիս գերի է եղել գերմանացիների ձեռքին: