понедельник, 4 октября 2010 г.

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԸ. եկել է քարերը փեշից թափ տալու ժամանակը

Անուշին վաղուց եմ ճանաչում, դեռ այն ժամանակվանից, երբ Բերդում կրակոցներ էին, ու մենք հաճախ էինք հյուրընկալվում իրենց տանը` Երևանում:  Ամենատպավորիչը երևի թե այն էր, որ նա հաճախակի էր կազմակերպում եվրոպական խոհանոցին նվիրված ճաշկերույթներ, երեկույթներ, որտեղ նա միշտ իրադարձության կենտրոնում էր` ոգևորված ու էներգիայով լի:
Արդեն յոթ տարի է` Անուշը սովորում, միաժամանակ դասախոսում է արտերկրում. Հունաստանում, Իսրայելում, ԱՄՆ-ում ուսանելուց հետո նա դասախոսում է Շվեյցարիայում, մասնագիտությամբ սնկաբան է, մասնակցում է նաև Շվեյցարիայում գիտահետազոտական կենտրոնի կողմից հին գտածոների վրա կատարվող փորձարկումներին: 


Երբ Անուշը գալիս է  Բերդ (դա պատահում է միայն ամռանը, երբ նա մի քանի օրով գալիս է հանգստանալու եվրոպական թոհուբոհից),  մեր հարևաններին ամենշատը հետաքրքրում է նրա ամուսնանալու կամ չամուսնանալու հանգամանքը. մեկնաբանում է եվրոպայում երկար ժամանակ ապրած Անուշը.
   Շվեյցարիա. ծառահատումներն արգելված են
-Անձնական կյանքին վերաբերող ամեն բան շատ տարբեր է Հայաստանում ու Եվրոպայում. եվրոպացին երբ որոշում է ամուսնանալ, դրա համար միայն մի պատճառ կա` նա արդեն շատ լավ է ճանաչում իր ընկերոջը կամ ընկերուհուն: Ամուսնանում է ոչ թե նրա համար, որ հարևանը մտածում է` արդեն իր ամուսնանալու ժամանակն է,  ճաշ եփող կամ նասկիներ լվացող չկա: Եվրոպացի կինն ու տղամարդը հավասար են իրենց պարտականություններում (ինչ լավ կլիներ` Հայաստանն էլ Եվրոպա դառնար բառիս բուն և փոխաբերական բոլոր  իմաստներով կամ ես Եվրոպայում ապրեի...Հեղ. )


-Բացի անձնական կյանքից, էլ ինչով են տարբեր հայ ու եվրոպացի երիտասարդները,- հարցնում եմ
Անուշը և հանգուցյալ դինոզավրը...
Եվրոպացի ուսանողը ունի մեկ նպատակ` սովորել, ուրիշ կողմնակի բաներ նրան չեն հետաքրքրում`  ճոխ հագուստ, զարդեղեն, նոր մեքենա, նման բաներ հազվադեպ են պատահում(ակամա հիշեցի մեր ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի աղջիկներին, որոնք միշտ ուշացած էին գալիս դասի, քանի որ երկարաճիտ ու երկարակրունկ կոշիկներով մինչև տեղ էին հասնում...-Հեղ):  Աշխատանքում բոլորը օրինապահ են, բոլորը գնահատում են իրենց ժամանակը, քանի որ ժամանակը փող է:  Էնտեղ կարևոր չէ, թե ում սիրուհին ես կամ բարեկամը,  կարևոր են միայն քո մասնագիտական հմտությունները, փորձն ու աշխատասիրությունը  (ինչպես կասեր իմ դասախոսներից մեկը` դրախտը երկրի վրա...Հեղ.)
-Անուշ, որն է քո հաջողության գրավականը, ինչն է քեզ հաջողակ դարձնում, ինչից է, որ կարողանում ես էդպես տարբերվել գորշ մասսայից:
-  Իմ ուսուցիչ միշտ ասում էր` երբ ինչ որ բան պիտի անես, մի հարցրու ինքդ քեզ` կարող ես անել դա թե ոչ,  հարցրու` ուզում եմ անել թե ոչ: Երբ մի բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքն է քեզ օգնում... 
 - Բերդի բառապաշարից ամենաշատն ինչն է տպավորվել քո մեջ
- Մի բառ է շատ տպավորվել, շատ եմ ինքս ինձ հարցրել, թե բերդցիներն ինչպես  են էդպես հստակ արտասանում  էդ դժվար բառը: Երբ երեխա էինք, խաղում  էինք, երեխեքից մեկը ցած գլորվեց աստիճաններից, մյուսը հարցրեց` Հասո? Փըրչըփարա? (ասել է թե` վնասվեցիր, ջարդուխուրդ եղար-Հեղ.)
-Ասում են` Շվեյցարիան Բերդին նման է, ինչով, չլինի թե մարդկանցով...
-Ճիշտ են ասում, մի երկու սար կա, որտեղ ծառերը դեռ չեն հասցրել հիրմնովին հատել, էդ մասերը շատ նման են Շվեյցարիային...
-Վերջում իմ հարևանների հարցասիրությունը բավարարելու համար հարցնեմ` երբ ես քարը փեշիցդ թափ տալու, երբ է ամուսնանալուդ ժամանակը...
- Ոչինչ հավերժ չէ, մարդ ամեն երկարատև բանից հոգնում է ի վերջո, երբ է ամուսնանալուս ժամանակը... Հստակ ժամանակ չկա, երբ որ լիովին պատրաստ լինեմ դրա համար, կարծում եմ` առաջիկա երկու տարում քարը փեշիցս թափ կտամ(չնայած չեմ հավատում, քանի որ յոթ տարի է` նույն բանն եմ լսում, բայց հույս ունեմ, որ խոստումը կկատարի, մանավանդ որ դրա համար  լուրջ նախադրյալներ կան...-Հեղ.)
Հազարամյա ծառ, որ չես գտնի Հայաստանում

Հ. Գ. Լավ բան չէ անընդհատ մեջն ընկնելը, բայց ես ստիպված էի իմ կողմից մի քանի մեկնաբանություն անել,, քանի որ շաաատ լավ եմ ճանաչում զրուցակցիս... 

3 комментария:

  1. :))))))) Mi lav cicaxeci, shat lav er grvac, sramit ditoxutyunnerov ....

    I dep hazaramya cari nkare chi bacvum

    ОтветитьУдалить
  2. ))))))))))) shat lav er, ahagin cicaxeci))))))) vaxuc chei lsel "p@rch@para" bar@, zvarchali er)))))))))))))

    ОтветитьУдалить
  3. Anush, ed peshid qarn achqis shat qaxcr ban a,Hech el chtapes
    Anahiti @nkeruhi Anahit

    ОтветитьУдалить