четверг, 16 сентября 2010 г.

Մերօրյա պատմություն հին բերդի կյանքից կամ` ինչպես բամբասանքը քանդեց Ցլիկ Ամրամի տունը



նկարի հեղինակ` Ա. Բ.
Կար-չկար Ցլիկ Ամրամ անունով մի մարդ կար: Նա շատ ուժեղ էր ու ջղային, դրա համար էլ համայնքի բնակիչները նրան թաքուն Ցլիկ էին կոչում, բայց իր ներկայությամբ չէին համարձակվում անգամ անունը տալ:  Ոչ այնքան հայտնի էր այս Ամրամ անունով բերդապետը, որքան իր գեղեցիկ կինը` մեծ-մեծ աչքերով ու ժպտերես Ասպրամը: Հանգիստ կյանքով էին ապրում բերդապետն ու իր տիկինը, մինչև չհայտնվեց ամբողջ երկրում հայտնի այդ օլիգարխը` Աշոտ անունով, որ մականուն էլ ուներ` Երկաթ: Նրա հայտնվելը բերդում կատարյալ խառնաշփոթ առաջացրեց.

-Ա ժղովուրդ, լսել ե˚ք, ասըմ են` Աշոտ Երկաթը եկել ա իրա ախրաննիկներով, մի հատ էլ ծի¥ձի¤ ունի, վեր մհետ քացով տա է¯

           Աշոտ Երկաթը եկավ, ու հետո պարզ դարձավ, որ նա հաճախակի է երևալու այդ կողմերում. կարևոր գործեր ուներ Ամրամի հետ: Ամեն ինչ սկսվեց Աշոտի պատվին կազմակերպված ճաշկերույթին, ուր ներկա էր քաղաքի ողջ էլիտան, հատկապես էլիտար կանայք, ովքեր ականջները չորս արած սպասում էին հարմար առիթի` որսալու օրվա սենսացիան: Նրանք երկար չսպասեցին. հենց ճաշասրահում հայտնվեց գեղադեմ Ասպրամը, Երկաթը նրան նայեց խորաքնին հայացքով, հետո <<պարզ դարձավ>>, որ  նա թաքուն համբուրել է բերդապետի տիկնոջ ձեռքը… 
          Շատ ջրեր հոսեցին,  շատ բամբասանքներ պտտվեցին, Ցլիկի ականջին էլ հասան այն էլիտար զրույցները, որոնք իրենց շրջապտույտի մեջ էին առել Երկաթին ու բերդապետի տիկնոջը: Խանդոտ ամուսինը փակեց Ասպրամին բերդի վերնահարկերից մեկում, տիկինը մի քանի օր հրաժարվեց ուտելիք ընդունել, մի առավոտ էլ ամուսինը կնոջը գտավ անշնչացած` կախված առաստաղից…


       Հ.Գ.  Ցլիկ Ամրամին պատկանող Բերդի շրջակայքում վերջին պեղումներից մեկի ժամանակ բերդից դուրս գտնվող  վայրում հայտնաբերվեց կնոջ կմախք, որի վրայի զարդերից ենթադրվեց, որ այն Ցլիկ Ամրամի կնոջն է պատկանում, բացի այդ, Ասպրամը չէր կարող թաղվել իր մերձավորների կողքին, քանի որ քրիստոնեական կարգն արգելում էր մեղսակից ինքնասպանի մարմինը թաղել գերեզմանոցում…

Комментариев нет:

Отправить комментарий