пятница, 29 октября 2010 г.

ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆԻՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԸ

Այս խորագրով այսուհետ կանդրադառնամ իմ քաղաքի արվեստագետներին` նկարիչներին, քանդակագործներին, փայտամշակությամբ, ասեղնագործությամբ, շյուղագործությամբ զբաղվող շնորհալիներին, մասնավորապես` լուսանկարների միջոցով նրանց աշխատանքներին: Աշխատանքների ներկայացումը սուբյեկտիվ է, քանի որ այստեղ  հեղինակների ոչ բոլոր գործերն են ներկայացված, նախապատվություն է տրվել կոնկրետ մեկ ուղղվածության, ոճի պատկանող նկարների:

среда, 27 октября 2010 г.

Օդնոկլասնիկի զոհը

Սոցիալական կայքերը, որոնց թվին են դասվում առայժմ մեզ ամենահայտնի Օդնոկլասնիկին և Ֆեյսբուքը, ծառայում են ոչ միայն մեր ժամանցին, այլև դարձել են արդեն շատերի օդն ու ջուրը, առանց որոնց հնարավոր չէ ապրել մեկ օր: 
      Եթե այսպիսի հարց ուղղեմ. << ենթադրվում է, որ մեր քաղաքում մի քանի որ էլեկտրականություն չի լինելու>>, ի`նչ պատասխան կարող եմ ակնկալել առավոտից երեկո Օդնոկլասնիկին քչփորողներից: Հռետորական հարցերից անցնենք իրական, կենսական խնդիրների, դեպքերի, որոնք հանգեցնում են ամուսնական դավաճանությունների, դժբախտությունների կամ անհաջողությունների: 
http://foto.rambler.ru/photos/437f4a0e-2d88-b7b3-30f7-04411d7dd386/
















пятница, 22 октября 2010 г.

Անիրականի և հնարավորի սահմանում


Տիպիկ <<բերդային>> եղանակ, ինչն ակամայից քնելու ցանկություն է առաջացնում այն բերդցիների մոտ, ովքեր աշխատանք չունեն և առանձնապես որևէ հետաքրքիր բանով էլ զբաղված չեն: Աշխատողները,  սակայն, ստիպված են հաղթահարելու մառախուղն ու ցեխը, ինչին արդեն վաղուցվանից են սովոր... 
Առավոտյան 10 րոպե կանգնել եմ մայթին. փնտրում եմ որևէ ելք, ուղի, այլընտրանք, որպեսզի կարողանամ և ես անվնաս անցնել մայթը, և անցկացնել փոքրիկ տղայիս: Չեղավ, չստացվեց, ամբողջովին ցեխոտ ու նյարդային` երկուսս էլ մի կերպ հայտնվեցինք փողոցում, իբր այդքանը քիչ էր` մեր կողքով անցնող մեքենան կտրուկ արգելակեց ու... ցեխը լցրեց մեր ոտքերին...


вторник, 12 октября 2010 г.

Առաջին գովազդային վահանակը

Սա Բերդում նոր տեղադրված առաջին գովազդային վահանակն է.   այնքան նրա բովանդակությունը չի հետաքրքրում, որքան նրա տեսքը` քաղաքի կենտրոնում:  Beeline ընկերության նոր փաթեթը գովազդող հսկա վահանակի բացումը մարդաշատ էր և խնդրահարույց. ինչու այս բանն այնպես չէ, ինչու սա այսպես է և այլն, բայց կարծում եմ, որ ցանկացած նոր երևույթի հայտնությունն այս քաղաքում քննադատության ու տարակարծության տեղիք միշտ է տալիս: Ինքս ուրախ եմ, որ Բերդն ունեցավ քաղաքին բնորոշ ևս մեկ հատկանիշ` գովազդային վահանակը, հույս ունեմ, որ մոտ ապագայում այն լույս կտա նաև գիշերը, ինչպես շատ քաղաքներում: Իմ օպտիմիզմն ինձ թույլ է տալիս կանխատեսել, որ մյուս  ընկերությունները ևս <<նախանձ>> կգտնվեն և կտեղադրեն քաղաքի տարբեր կողմերում իրենց վահանակները` ավելի գունեղ ու հետաքրքիր լուծումներով: 

понедельник, 11 октября 2010 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ

Շնորհավոր Ծնունդդ Երևան, թող քո սուպերմարկետների փոխարեն մի երկու կանաչ պուրակ ու այգի ավել կառուցվի, միշտ բարեկարգվես ու քո փողոցներում միշտ եռուզեռ լինի, միշտ կարոտենք քեզ  ու մեծ հույսեր կապենք քեզ հետ...
Հ. Գ. Ի դեպ, տարվա այս օրը հետաքրքիր ու աննախադեպ է իր նիշերի համապատասխանությամբ` 10.10.10թ, և սա կարող է կրկնվել միայն հազար տարի հետո... Այս օրը նաև իմ տղայի ծննդյան օրն է, համոզված եմ, որ այստեղ զուտ պատահականություն չկա: Շնորհավոր..........
Մեքենայիդ թվերի նման հաջողակ լինես...

понедельник, 4 октября 2010 г.

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԸ. եկել է քարերը փեշից թափ տալու ժամանակը

Անուշին վաղուց եմ ճանաչում, դեռ այն ժամանակվանից, երբ Բերդում կրակոցներ էին, ու մենք հաճախ էինք հյուրընկալվում իրենց տանը` Երևանում:  Ամենատպավորիչը երևի թե այն էր, որ նա հաճախակի էր կազմակերպում եվրոպական խոհանոցին նվիրված ճաշկերույթներ, երեկույթներ, որտեղ նա միշտ իրադարձության կենտրոնում էր` ոգևորված ու էներգիայով լի:
Արդեն յոթ տարի է` Անուշը սովորում, միաժամանակ դասախոսում է արտերկրում. Հունաստանում, Իսրայելում, ԱՄՆ-ում ուսանելուց հետո նա դասախոսում է Շվեյցարիայում, մասնագիտությամբ սնկաբան է, մասնակցում է նաև Շվեյցարիայում գիտահետազոտական կենտրոնի կողմից հին գտածոների վրա կատարվող փորձարկումներին: 

пятница, 1 октября 2010 г.

ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ ԲԵՐԴՈՒՄ


<<Ոսկե Ծիրանի>> շրջանակներում միայն երկու օր` սեպտեմբերի 29 և 30-ին Բերդի նորաբաց <<Արևաբերդ>> կինոթատրոնում  անվճար ցուցադրվեցին ֆիլմեր: Կինոթատրոնը լուռ էր շուրջ 20 տարի. ոչ ֆիլմեր կային ցուցադրելու, ոչ էլ միջոցներ` վերանորոգման համար:  Նոր տեսքով կինոթատրոնը հատկապես բազմամարդ էր <<Սասունցի Դավիթ>> մուլտֆիլմի ցուցադրության ժամանակ. բացի փոքրիկներից, նրանց ծնողներն էլ էին ներկա մուլտֆիլմի ցուցադրությանը:  Լուրջ ֆիլմերի ցուցադրության կեսից շատերը դուրս էին գալիս` կամ չհավանելով ֆիլմի ձևաչափը, կամ էլ` չհասկանալով, թե, վերջը, էս ինչի մասին էր էս ֆիլմը... Մարդկանց մեղադրելը ճիշտ չէ. նրանք սովոր են ամենօրյա <<օճառային պղպջակների>> մեջ սուզվել, ասել է թե` սերիալներ դիտել առավոտից իրիկուն, որտեղ ամեն ինչ այնքան պարզ ու կենցաղային է, եթե մի բան էլ կա, որ պարզ չէ, ապա փառք Աստծուն,  այդ նույն սերիալների կրկնությունները անհասկանալիի տեղ չեն թողնի: Մինչդեռ հայազգի ռեժիսորներ Հարություն Խաչատրյանի, Հայկ Ղազարյանի ու Էդգար Բաղդասարյանի խոհափիլիսոփայական, մեծ ենթատեքստ ու չերևացող ասելիք ունեցող ֆիլմերն իսկապես կարող են ձանձրացնել բերդցիների մի մասին (բոլորի մասին չէ խոսքը)այդ մասը, ավելի ճիշտ` մասսանպատճառաբանում է.