четверг, 30 июня 2011 г.

ԲԿՌԿ հիմնադրամը ողջունում է ...

ՈՒրախ եմ ձեզ տեղեկացնել, որ երկար ջանքերի շնորհիվ արդեն գործում է ԲԿՌԿ հիմնադրամը, ավելի պարզ ու մատչելի` Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամը, որի նպատակն է ինչ-որ ձևով օգնել այս տարածաշրջանի կանանց` նրանց կրթելու, զբաղվածության խնդիրը լուծելու , ակտիվացնելու գործում:  Հիմնադրամն ստեղծվել է ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների և Հայաստանում Ֆինլանդիայի և Նորվեգիայի հյուպատոս Թիմոթի Սթրեյթի աջակցությամբ: Այսօր հիմնադրամը "Հայրենի ձեռագործներ" ծրագրի շրջանակներում համախմբում է գործազուրկ կանանց, ովքեր ներդնում են իրենց հմտություններն ու շնորհքը` մոտ ապագայում ցուցահանդեսին ներկայանալու, իրենց գործերով ֆինանսական որոշակի աջակցություն ստանալու ակնկալիքով: 

Ոգևորությամբ եմ ներկայացնում Բերդ անունը կրող ձեռագործ արջուկին, ով ինչպես մեր հիմնադրամի, այնպես էլ Բերդ քաղաքի խորհրդանիշն է` բարի, հյուրասեր ու պարզամիտ:
Հուսով եմ, որ այս ազգանպաստ, բերդանպաստ գործում իմ հայրենակիցները հարկ եղած դեպքում կոգևորեն, կաջակցեն այս շնորհաշատ կանանց, որոնց գործունեությունը  հիմնադրամի առաջին էջն է, առաջին քայլը:

Սիրով` ԲԿՌԿ Հիմնադրամի տնօրեն 
Անահիտ Բադալյան

Комментариев нет:

Отправить комментарий