вторник, 14 декабря 2010 г.

Տարեկան հաշվետվություն



         Այս մի տարին էլ գլորեցինք, բան չմնաց: 2010-ի ավարտին ամփոփում եմ այն ձեռքբերումները, որոնք գրանցեցինք տեղեկատվական այս դարում (ուրիշները բնակելի թաղամաս են կառուցում, գլոբալ հիմնախնդիրներ լուծում, իսկ մենք ուրախանում ենք ահա այսպիսի բաներով)...

понедельник, 29 ноября 2010 г.

Քննադատիր, թե կարող ես...

Լուսանկարը` shanttv.am-ի
Ամեն մեկն ընտրում է իր նախասիրած հեռուստաալիքը` իր ճաշակին, հնարավորություններին ու տեղեկատվական պահանջմունքին համապատասխան: Հաճախ եմ դիտում <<Շանթի>> հաղորդումները, քանի որ երբեմն այլընտրանք չի լինում ու համարում եմ, որ <<Շանթը>> համարձակ է նորարարություններ անելու` նոր շոուներ, նախագծեր, ֆիլմեր նկարելու գործում, ինչպես ասենք` <<Պարիր, թե կարող ես>> նախագիծը, որը հայկական ծագում չունի, ինչպես <<Շանթի>> շատ նախագծեր: 

понедельник, 8 ноября 2010 г.

ՊԱՏ. փիլիսոփայական

Պատի կողքով շատերն անցած կլինեն, բայց քչերը կնկատեն, որ տարիների ընթացքում պակասում են նրա քարերը... Դժվարանում եմ ասել, թե մարդիկ են քարշ տվել-տարել, երևի ինքն իրեն ընկել է, հետո խանգարել է անցնելիս, ոտքով խփել, առանց այդ էլ նեղ մայթից հեռացրել են...
Մարդկային կյանքն էլ հենց այդպիսին է, պատի վրայից ընկնողները հեռանում են, պատն էլ կամաց-կամաց քանդվում է, հետո որ փող է լինում, նոր պատ են կառուցում:
Փիլիսոփայելու տեղիք երեկվա դեպքն է տվել. 14-15 տարեկան մի աղջիկ, ում ամեն օր տեսնում էի իմ աշխատանքի ճանապարհին, ինքնասպան է եղել, կախվել է... 

пятница, 29 октября 2010 г.

ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆԻՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԸ

Այս խորագրով այսուհետ կանդրադառնամ իմ քաղաքի արվեստագետներին` նկարիչներին, քանդակագործներին, փայտամշակությամբ, ասեղնագործությամբ, շյուղագործությամբ զբաղվող շնորհալիներին, մասնավորապես` լուսանկարների միջոցով նրանց աշխատանքներին: Աշխատանքների ներկայացումը սուբյեկտիվ է, քանի որ այստեղ  հեղինակների ոչ բոլոր գործերն են ներկայացված, նախապատվություն է տրվել կոնկրետ մեկ ուղղվածության, ոճի պատկանող նկարների:

среда, 27 октября 2010 г.

Օդնոկլասնիկի զոհը

Սոցիալական կայքերը, որոնց թվին են դասվում առայժմ մեզ ամենահայտնի Օդնոկլասնիկին և Ֆեյսբուքը, ծառայում են ոչ միայն մեր ժամանցին, այլև դարձել են արդեն շատերի օդն ու ջուրը, առանց որոնց հնարավոր չէ ապրել մեկ օր: 
      Եթե այսպիսի հարց ուղղեմ. << ենթադրվում է, որ մեր քաղաքում մի քանի որ էլեկտրականություն չի լինելու>>, ի`նչ պատասխան կարող եմ ակնկալել առավոտից երեկո Օդնոկլասնիկին քչփորողներից: Հռետորական հարցերից անցնենք իրական, կենսական խնդիրների, դեպքերի, որոնք հանգեցնում են ամուսնական դավաճանությունների, դժբախտությունների կամ անհաջողությունների: 
http://foto.rambler.ru/photos/437f4a0e-2d88-b7b3-30f7-04411d7dd386/
















пятница, 22 октября 2010 г.

Անիրականի և հնարավորի սահմանում


Տիպիկ <<բերդային>> եղանակ, ինչն ակամայից քնելու ցանկություն է առաջացնում այն բերդցիների մոտ, ովքեր աշխատանք չունեն և առանձնապես որևէ հետաքրքիր բանով էլ զբաղված չեն: Աշխատողները,  սակայն, ստիպված են հաղթահարելու մառախուղն ու ցեխը, ինչին արդեն վաղուցվանից են սովոր... 
Առավոտյան 10 րոպե կանգնել եմ մայթին. փնտրում եմ որևէ ելք, ուղի, այլընտրանք, որպեսզի կարողանամ և ես անվնաս անցնել մայթը, և անցկացնել փոքրիկ տղայիս: Չեղավ, չստացվեց, ամբողջովին ցեխոտ ու նյարդային` երկուսս էլ մի կերպ հայտնվեցինք փողոցում, իբր այդքանը քիչ էր` մեր կողքով անցնող մեքենան կտրուկ արգելակեց ու... ցեխը լցրեց մեր ոտքերին...


вторник, 12 октября 2010 г.

Առաջին գովազդային վահանակը

Սա Բերդում նոր տեղադրված առաջին գովազդային վահանակն է.   այնքան նրա բովանդակությունը չի հետաքրքրում, որքան նրա տեսքը` քաղաքի կենտրոնում:  Beeline ընկերության նոր փաթեթը գովազդող հսկա վահանակի բացումը մարդաշատ էր և խնդրահարույց. ինչու այս բանն այնպես չէ, ինչու սա այսպես է և այլն, բայց կարծում եմ, որ ցանկացած նոր երևույթի հայտնությունն այս քաղաքում քննադատության ու տարակարծության տեղիք միշտ է տալիս: Ինքս ուրախ եմ, որ Բերդն ունեցավ քաղաքին բնորոշ ևս մեկ հատկանիշ` գովազդային վահանակը, հույս ունեմ, որ մոտ ապագայում այն լույս կտա նաև գիշերը, ինչպես շատ քաղաքներում: Իմ օպտիմիզմն ինձ թույլ է տալիս կանխատեսել, որ մյուս  ընկերությունները ևս <<նախանձ>> կգտնվեն և կտեղադրեն քաղաքի տարբեր կողմերում իրենց վահանակները` ավելի գունեղ ու հետաքրքիր լուծումներով: 

понедельник, 11 октября 2010 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ

Շնորհավոր Ծնունդդ Երևան, թող քո սուպերմարկետների փոխարեն մի երկու կանաչ պուրակ ու այգի ավել կառուցվի, միշտ բարեկարգվես ու քո փողոցներում միշտ եռուզեռ լինի, միշտ կարոտենք քեզ  ու մեծ հույսեր կապենք քեզ հետ...
Հ. Գ. Ի դեպ, տարվա այս օրը հետաքրքիր ու աննախադեպ է իր նիշերի համապատասխանությամբ` 10.10.10թ, և սա կարող է կրկնվել միայն հազար տարի հետո... Այս օրը նաև իմ տղայի ծննդյան օրն է, համոզված եմ, որ այստեղ զուտ պատահականություն չկա: Շնորհավոր..........
Մեքենայիդ թվերի նման հաջողակ լինես...

понедельник, 4 октября 2010 г.

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԸ. եկել է քարերը փեշից թափ տալու ժամանակը

Անուշին վաղուց եմ ճանաչում, դեռ այն ժամանակվանից, երբ Բերդում կրակոցներ էին, ու մենք հաճախ էինք հյուրընկալվում իրենց տանը` Երևանում:  Ամենատպավորիչը երևի թե այն էր, որ նա հաճախակի էր կազմակերպում եվրոպական խոհանոցին նվիրված ճաշկերույթներ, երեկույթներ, որտեղ նա միշտ իրադարձության կենտրոնում էր` ոգևորված ու էներգիայով լի:
Արդեն յոթ տարի է` Անուշը սովորում, միաժամանակ դասախոսում է արտերկրում. Հունաստանում, Իսրայելում, ԱՄՆ-ում ուսանելուց հետո նա դասախոսում է Շվեյցարիայում, մասնագիտությամբ սնկաբան է, մասնակցում է նաև Շվեյցարիայում գիտահետազոտական կենտրոնի կողմից հին գտածոների վրա կատարվող փորձարկումներին: 

пятница, 1 октября 2010 г.

ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ ԲԵՐԴՈՒՄ


<<Ոսկե Ծիրանի>> շրջանակներում միայն երկու օր` սեպտեմբերի 29 և 30-ին Բերդի նորաբաց <<Արևաբերդ>> կինոթատրոնում  անվճար ցուցադրվեցին ֆիլմեր: Կինոթատրոնը լուռ էր շուրջ 20 տարի. ոչ ֆիլմեր կային ցուցադրելու, ոչ էլ միջոցներ` վերանորոգման համար:  Նոր տեսքով կինոթատրոնը հատկապես բազմամարդ էր <<Սասունցի Դավիթ>> մուլտֆիլմի ցուցադրության ժամանակ. բացի փոքրիկներից, նրանց ծնողներն էլ էին ներկա մուլտֆիլմի ցուցադրությանը:  Լուրջ ֆիլմերի ցուցադրության կեսից շատերը դուրս էին գալիս` կամ չհավանելով ֆիլմի ձևաչափը, կամ էլ` չհասկանալով, թե, վերջը, էս ինչի մասին էր էս ֆիլմը... Մարդկանց մեղադրելը ճիշտ չէ. նրանք սովոր են ամենօրյա <<օճառային պղպջակների>> մեջ սուզվել, ասել է թե` սերիալներ դիտել առավոտից իրիկուն, որտեղ ամեն ինչ այնքան պարզ ու կենցաղային է, եթե մի բան էլ կա, որ պարզ չէ, ապա փառք Աստծուն,  այդ նույն սերիալների կրկնությունները անհասկանալիի տեղ չեն թողնի: Մինչդեռ հայազգի ռեժիսորներ Հարություն Խաչատրյանի, Հայկ Ղազարյանի ու Էդգար Բաղդասարյանի խոհափիլիսոփայական, մեծ ենթատեքստ ու չերևացող ասելիք ունեցող ֆիլմերն իսկապես կարող են ձանձրացնել բերդցիների մի մասին (բոլորի մասին չէ խոսքը)այդ մասը, ավելի ճիշտ` մասսանպատճառաբանում է.

понедельник, 27 сентября 2010 г.

Փոքր ուրախություն փոքրիկներին


Այնքան քիչ բան է պետք այս փոքրիկներին ուրախանալու համար, մի փոքր ուշադրություն, ու կժպտան նրանց լուսավոր աչիկները...

       Մեր քաղաքում գործող "Բերդ Այ Թի" հասարակական կազմակերպությունը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրագործեց կամավորական ծրագիր` ուղղված մեր համայնքի բարելավմանը երիտասարդ կամավորների աջակցությամբ (գործընկեր և աջակից` NGO Center-Վանաձոր և ԱՄՆ Խաղաղության կորպուս):
Բացի մեր քաղաքի տեսարժան վայրը` Սորանը, աղբահանելուց, համապատասխան սանիտարական ցուցանակներ փակցնելուց, քաղաքի պատմամաշակութային վայրեր այցելություններ, խմբային ցուցահանդեսներ կազմակերպելուց, ծրագրի վերջում կամավորական խումբը նախաձեռնեց մանկապարտեզների համար նախատեսված խաղալիքների հավաքագրում:

среда, 22 сентября 2010 г.

Խաղողահավաքի կանոնները

             Այս տարի խաղողի բերքը բավական պակաս էր` համեմատած նախորդ տարիների հետ, ինչը մտատանջության մեջ է գցել բերքահավաքներին.
-Աշխարհի վերջն ա, էսինչ դենք անիլ...
          Նախորդ տարի այս տարածաշրջանի գյուղացիները կարողացել են Բերդի Կոնյակի գործարանին մթերելու հանձնել որոշ քանակությամբ խաղող` 100-120 դր մեկ կիլոգրամի դիմաց: Այս տարի ոչ խաղող կա, ոչ էլ` հանձնեն:
         Բերդում խաղողահավաքը սովորաբար կիրակի օրն է կազմակերպվում, խմբակային է. ով ինչ բարեկամ-ծանոթ ունի, զանգում-կանչում է` եկեք, խաղողը փչանըմ ա, համ էլ մի քիչ կթարմանաք...

четверг, 16 сентября 2010 г.

Մերօրյա պատմություն հին բերդի կյանքից կամ` ինչպես բամբասանքը քանդեց Ցլիկ Ամրամի տունը



նկարի հեղինակ` Ա. Բ.
Կար-չկար Ցլիկ Ամրամ անունով մի մարդ կար: Նա շատ ուժեղ էր ու ջղային, դրա համար էլ համայնքի բնակիչները նրան թաքուն Ցլիկ էին կոչում, բայց իր ներկայությամբ չէին համարձակվում անգամ անունը տալ:  Ոչ այնքան հայտնի էր այս Ամրամ անունով բերդապետը, որքան իր գեղեցիկ կինը` մեծ-մեծ աչքերով ու ժպտերես Ասպրամը: Հանգիստ կյանքով էին ապրում բերդապետն ու իր տիկինը, մինչև չհայտնվեց ամբողջ երկրում հայտնի այդ օլիգարխը` Աշոտ անունով, որ մականուն էլ ուներ` Երկաթ: Նրա հայտնվելը բերդում կատարյալ խառնաշփոթ առաջացրեց.

-Ա ժղովուրդ, լսել ե˚ք, ասըմ են` Աշոտ Երկաթը եկել ա իրա ախրաննիկներով, մի հատ էլ ծի¥ձի¤ ունի, վեր մհետ քացով տա է¯

вторник, 14 сентября 2010 г.

Բերդում երազանքները կատարվում են…

Հիմա հազվադեպ է պատահում, որ քաղաքի միևնույն բակում երկու շաա¯տ  հին, նույն գույնի խորհրդային <<մոսկվիչներ>> լինեն, որոնց մեջտեղում մարդիկ կանգնեն ու երազանք պահեն.
<<Երանի իմ տղեն կողքի շենքի Լուսոյին ուզեր…>>,- սա տիկին Գայանի երազանքն էր, որն իրականություն դարձավ: Այս երազանքաշատ բակի տերը Բերդն է, ¥սովորական քաղաք Տավուշի մարզում, այլ ոչ թե կալանավայր կամ ամրոց ¤, որի բնակիչները <<պերթցիք>> են, ինչպես իրենք են իրենց կոչում:

101 ՏԱՐԵԿԱՆ ԳԵՐԻՆ

      Մի քանի օրից Սարգիս պապի ծնունդն է. Սարգիս պապը կնշի իր 101-ամյակը: Նա մեր տարածաշրջանի ամենաավագ վետերանն է, իմ հանգուցյալ Վարդիկ տատի եղբայրը` 12-հոգանոց գերդաստանի միակ կենդանի լեգենդը…
-Հա¯, անցյալ տարի` 100 ամյակիս շատ մըրդկեք ին եկել, գերմանացիք էլ, իրանց պերեվոդչիկը հետերնին, մեր Կարմիր խաչիցն էլ, եկան, նկարեցին: Էս տարի էլ դեն կյալ,-աշխույժ պատմում է Սարգիս պապը` չնայած մի քանի ամիս է` պառկած է¥ազդոսկրն է կոտրել¤:
Սարգիս պապը հիանալի հիշողություն ունի ¥ ի տարբերություն ինձ ու մեր ահռելի տարիքային տարբերությանը¤. Նա ականատեսն է եղել Առաջին համաշխարհային պատերազմին, Եղեռնին, մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին ու 6 ամիս գերի է եղել գերմանացիների ձեռքին: