среда, 10 августа 2011 г.

Սպասված այցելություններ Բերդում

ԲԿՌԿ Հիմնադրամն ստեղծագործական եռուզեռի մեջ է` ձեռագործ արջուկներ, հանդիպումներ, քննարկումներ, նախագծեր, որոնք մի տեսակ համահունչ չեն աշխարհից կտրված, խաղաղ այս անկյունում: Այս անգամ մեզ հյուր էին եկել քույր Հաննան, ում բոլորը շատ լավ ճանաչում են Բերդում, և <<Արարատ>> ֆիլմից բոլորին ցնցած Արսինե Խանջյանը...



Որքան մեծ էր մեր ոգևորություննը` տեսնելով այս երկու էներգիայով լի, ստեղծարար ու տաղանդավոր կանանց մեր աշխատանքների կողքին` հետաքրքրված ու բազմազբաղ...

Արսինե Խանջյանն առաջին անգամ է Բերդում. նրա համար մեր քաղաքը իտալական գյուղաքաղաքի է նման` իր բնությամբ, առանձնահատուկ բնավորությամբ մարդկանցով: ՈՒրախ բացահայտում է ինձ համար` Բերդը ներկայանում է որպես յուրահատուկ, մայրաքաղաքային եռուզեռից հեռու սիրելի վայր, որտեղ երկրորդ անգամ Արսինեն խոստանում է այցելել իր ամուսնու` նույնքան հանրահայտ Ատոմ Էգոյանի հետ:
Քույր Հաննայի համար ոչինչ թերևս նորություն չէ. նա 7 տարի ապրել է Բերդում` մշտապես հոգ տանելով սոցիալապես անապահով երեխաների, կանանց, ծերերի մասին: Քույր Հաննան իսկական հայ է (չնայած ծնվել է Գերմանիայում, հայաշատ Այնճարում)` նվիրված հայի տեսակին, պատրաստ մշտապես ձեռք մեկնելու կարիքավորներին: Մեզ համար նա համարվում է <<Բերդ >> անունով արջուկների մայրը, ով առաջինն է փոխանցել այդ շնորհքը հինադրամի կանանց: Հիմնադրամի բոլոր նախաձեռնություններում իր մասնակցությունն ունի նաև Թիմոթի Սթրեյթը` Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոսը, ում նույնպես երախտապարտ ենք կազմակերպված հետաքրքիր հանդիպումների, հիմնադրամը ամբողջ աշխարհին ներկայացնելու, մշտապես աջակցելու համար:
Կարծես թե շատ վերամբարձ ստացվեց, բայց այսպես թե այնպես պետք է երբեմն-երբեմն շնորհակալ լինել տրվածի համար: 

Комментариев нет:

Отправить комментарий