понедельник, 24 октября 2011 г.

ՄԱՍ 3. Սուրբ Ղազարի վտանգավոր հարսանիքը

Առավոտյան արթնացա շատ բարձր տրամադրությամբ. բոլորովին կորցրելէի հույսս, թե քույրս երբևէ կամուսնանա: Ինչևէ, նա ամուսնանում էր, և ես մեծ ախորժակ պահեցի` համոզված, որ այսօր մի լավ կերուխում կանեմ, ամենակարևորը` հայավարի: Հա, հիշեցի, որ նախորդ օրը քույրս վարսավիրանոց էր գնացել և այլանդակել մազերը վերջին ռոք աստղի նման, բայց նա թերևս վերջին անգամ տեղի տվեց մեր հորդորներին և փոխեց սանրվածքը` ընտրելով ավելի քրիստոնեական ու առաքինի դիմա և մազահարդարում:
Բաբաբաբամ: Հարսանիքը տեղի է ունենում Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության սուրբ օջախում, այս մի բանը մենք լավ գիտենք: Նորապսակներից առաջ մատանիները տեղ հասցնելոսւ կարևոր պարտականությունը հանձնված էր իմ տղային և իր տարիքի մի փոքրիկ աղջկա: Պարզվեց` սկուտեղները տեղ հասցնելու համար նախօրոք պարապել էր պետք. ես սկսեցի ավելի ու ավելի նյարդայնանալ այն պահից, երբ տղաս ցեցի նման անընդհատ շուռումուռ էր գալիս և մատանիները սկուտեղի այս ծայրից աղմուկով այն ծայրն էին գլորվում:

среда, 19 октября 2011 г.

ՄԱՍ 2. Ոտաբոբիկ վերադարձ հյուրանոց

Առաջին գիշերը, քնելով իտալական անամպ երկնքի տակ, փորձում էի վերհիշել իմացած և չիմացած անգլերեն բառերս, որոնք կապված էին ուտելիքի և առնելիքի հետ` բրեդ, բաթը, միլք, քոֆի և այլն: Բայց այնքան էլ շատ բան չհասցրի հիշեմ, մի լավ քնեցի և առավոտյան վեր կացա: Քանի որ հյուրանոցում նախաճաշ էին տալիս, իջանք նախասրահ: Բայց պետք էր մտածել նաև ճաշի, ընթրիքի և 12-ից հետո սկսվող հայկական մի այլ ճաշի մասին, որ կարելի է կոչել կեսգիշերային տարօրինակ սով:  Այդ իսկ բնական պատճառով մենք հայավարի հավաքեցինք ճոխ նախաճաշի սեղանից մնացած թարմ և ախորժելի  ուտելիքները, ինչ ուզում են, թող մտածեն, մեզ էստեղ ով է ճանաչողը...

понедельник, 17 октября 2011 г.

Անհավանական պատմություն կամ հայկական հարսանիք Իտալիայում

Այս պատմության հեղինակը Մարիամն է, ով վերջերս երկար ու տանջալից փորձանքներից հետո հայտնվեց Իտալիայում` մասնակցելու իր քրոջ հարսանիքին: Պատմությունը որոշակի փոփոխություններով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 


Մաս 1ին: Վայրէջք Մարկո-Պոլո օդանավակայանում
ՈՒղիղ չվերթով մենք վայրէջք կատարեցինք Վենետիկում, ուր մեզ էին սպասում ապագա նորապսակները: Ճիշտ են ասում, որ երբ մարդ սոված  է լինում, կամ այլ բնական պահանջներ է ունենում, աչքին ոչ մի բան չի երևում: Բայց դե հո զոռբա չենք, որ միանգամից մեր պահանջները լուծենք: Նախ պետք էր հանդիպել խնամիներին, ովքեր մեզ էին սպասում հյուրանոցում: Հյուրանոց հասնելն էլ էնպես չի, որ ձեռքով մարշրուտկա կանգնեցնես, մի կես ժամից տեղ հասնես և իսկապես ուրախանաս, որ տեղ ես հասել, կարող ես պրոպկայից հետո շունչ քաշել:
      Պարզեցինք, որ Վենետիկը կազմված է երկու մասից` սովորական Վենետիկ և բուն Վենետիկ, որը մենք տեսել ենք նկարներով` շենքերը ջրի տակ, նավակներն այս ուայն կողմ ցրված(միշտ էլ ինքներս մեզ հարց ենք տվել` այ մարդ, բա էս ոնց են անում, էս ոնց սիրտները չի կանգնում, էս ոնց օստեոխոնդրոզ չեն ընկնում և այլն):