Եվ փոխվեց իմ կյանքը. կանացի ճակատագրեր

Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի...
Օնորե դե Բալզակ


Քույր Հաննան նորից Բերդում է,  այնտեղ, որտեղ նա իրեն յոթ տարի շարունակ հայ էր զգացել, բերդցի... Ամեն ինչ այդպես միանգամից չստացվեց. քարտեզի վրա շատ քչերը (նույնիսկ հայերից) գիտեն Բերդ քաղաքի տեղն ու պատմությունը, ինչպե±ս հնարավոր էր այդպես միանգամից հայտնվել Բերդում: 
- Ես եկա հոս, որպեսզի իմ առաքելությունս կատարեմ,-պարզ, հանրամատչելի մեկնաբանություն ունի հրաշալի հայերենով հնչած       պատասխանը, որն ունի իր նախապատմությունը:
Քույր Հաննան գերմանուհի է, ով ապրել է հայաշատ Այնճարում, որը հեռու է Բեյրութից 58 կմ-ով և գտնվում է Բեքքայի հովտում: Այնճարն իր պատմությամբ, որի անունը միանշանակ կապվում է մուսալեռցիների հետ, մեծ տեղ է գտել Ֆրանս Վերֆելի <<Մուսա լեռան 40 օրը>> պատմավեպում: Այստեղ ապաստան գտած հայերը հիմնել են իրենց դպրոցը, եկեղեցին (հայի սովորույթ...): Լիբանանում ինչպես հայերի, այնպես էլ օտարների համար իրենց հոգևոր սպասավորներով ու շրջանավարտներով հայտնի են թե' Այնճարի եկեղեցին, թե' դպրոցը, գործում են հայանպաստ մի քանի կազմակերպություններ, հանրային կենտրոններ: 
Հայի տեսակի հետ կապվածությունը քույր Հաննայի ներսում ու դրսում գալիս է Այնճարից. քաջատեղյակ հայի ողբերգական պատմությանը, հայի բնավորությանն ու մտածելակերպին` քույր Հաննան որոշել էր իր բարեգործությամբ, նվիրվածությամբ ու անհավատալի աշխույժությամբ նվիրաբերվել հային: Նրան կողմնորոշեց  թերևս այն մարգարեական երազը, որին ոչ բոլորն են հավատում: 
Տավուշ բերդն այսօր
- Դու պետք է մեկնես Բերդ, հոն շատ կարիքավորներ կան,- ոչ միշտ է երազը բարձրաձայնում արդեն 84-ամյա Հաննան, ում կենսախինդ, մարդասեր, անչափ բարի ու կամեցող բնավորությանը կնախանձեին բոլորը, այո', բոլորը: Այսպես, երազում հնչած պատասխանը շատ բան որոշեց այն 7 տարիների ընթացքում, որոնք անցան այստեղ` Բերդում, որը սահմանամերձ գոտի է, 90-ականներից հետո գտնվում էր (այժմ էլ իրավիճակը չես համարի լիովին շտկված)չափազանց ավեր, աղքատ վիճակում: Բերդը բանտ չէ, քաղաքն այն անունն ստացել է ի պատիվ հինավուրց ամրոցի, որը
Քույր Հաննան ու Արսինե Խանջյանը շատ ընդհանուր
 բան ունեին` եկած Այնճարից...
պատկանում էր Ցլիկ Ամրամին և իր ծաղկման գագաթնակետին հասավ Աշոտ Երկաթ Բագրատունու օրոք: Բերդը Հաննայի համար դարձավ երկրորդ հայրենիք, որտեղ նրան շրջապատեց կարիքավորների մի մեծ բանակ: Երբեք չես լսի, թե նա քանիսին է օգնել ու շարունակում է օգնել, զարմանալի է`մշտապես օգնելով ուրիշներին, մեծ ուրախությամբ է խոսում այն մարդկանց մասին, ովքեր ինչ-որ չափով բարի գործ են անում: Չունենալով իր անձնական երջանկությունը, ընտանիքը, նա բոլորին համարեց իր ընտանիքի անդամ` կամեցողներ, չկամներ, արդարադատներ ու կեղծավորներ, որոնք սովորելու շատ բան ունեին քույր Հաննայից: Առիթ եմ ունեցել հանդիպելու Հաննային երկու անգամ. 7 տարի առաջ, երբ ուսանող էի, իսկ Հաննան նոր էր եկել Բերդ, և 7 տարի հետո, երբ ես  <<Բերդ արջուկները>> ծրագրի շրջանակներում կրկին հանդիպեցի նույն կենսախինդ կնոջը... Քույր Հաննայի շնորհիվ էր, որ Բերդում ապրող գործազուրկ կանայք սկսեցին ձեռագործ արջուկներ պատրաստել, որոնք այսօր մի մեծ ծրագրի մաս են կազմում:  Այս կանանց մասին խոսելիս Հաննան ասում է` <<իմ երեխաներս>>... Այսպիսի 50-60, գուցե ավելի, երեխաներ ունի Հաննան, թոռներ, գուցե նաև` ծոռներ... Ինքս ինձ համար պարզեցի մի հետաքրքիր հանգամանք. քույր Հաննան համակարգիչ ունի, որից ոչ մի անգամ չի օգտվել. գուցե կարիք չկա, միևնույն  է, նա մշտապես ուշադրության կենտրոնում է, միշտ ակտիվ, իրադարձային... Վերջին միտքս այն էր, որ քույր Հաննայի պատմությունը կարող էր ֆիլմի սյուժե դառնալ, կամ գիրք, որը կկարդային բոլոր համակարգիչ ունեցողներն ու չունեցողները: Ճիշտ է, քույր Հաննան սկայպ չունի ու ֆեյսբուք չի մտնում, բայց մշտապես պատրաստ է լավագույն խորհրդատուն լինելու, քաջալերելու, սատարելու Բերդ քաղաքին ու բերդցի կանանց` իրենց բարի նախաձեռնություններում ու ծրագրերում: Վերջերես, երբ <<Մոսկվա>> կինոթատրոնում կայանալիք <<ՌեԱնիմանիա>> փառատոնին Բերդից պետք է ներկայացնեինք <<Բերդ Արջերի պատմությունը>> մուլտֆիլմի ձեռագործ հերոսներին, քույր Հաննան, ցավոք, չկարողացավ հետաձգել իր ուղևորությունը Գերմանիա, բայց իր խորհուրդներով նպաստեց մուլտֆիլմի հերոսների կայացման գործին. կանայք ներկայացան փառատոնին ըստ արժանվույն, վաստակած հանգստությամբ, ինչը թերևս ժառանգված, փոխանցված է ՆՐԱՆԻՑ` քույր Հաննայից...