вторник, 8 февраля 2011 г.

Շամշադինյան անուններ հին հեռախոսագրքից` հատուկ Մարիամի համար...

           Տեսնելով, որ ոգևորությունն աճում է  հատկապես երիտասարդ սերնդի մոտ ունիկալ աձնանուններ կարդալու, գուցե իրենց ապագա երեխաներին այդ անուններով կնքելու գործում, ես որոշեցի ևս մեկ անգամ անդրադառնալ իմ կողմից ընտրված ունիկալ անուններին, ավելի ճիշտ` թարմացնել նախկին ցուցակս:
Կարծում եմ, այս անգամ անվան ընտրության հնարավորություններն ավելի մեծ են ու բազմազան...

Բելերֆոն                    Իլիկո                      Պլատոն          Բլյուխեր
Մուքել                         Եղին                      Բաբելոն          Մամֆրիկ  
Աքսորիկ                     Հաջիքյարամ         Մահմուդ
Իլիփխան                    Ասկյար                 Յավրի
Ղահրաման                Հենզել                   Շամիր
Փրիդոն                        Կրոկին                  Ակտիվ

вторник, 1 февраля 2011 г.

Լավ տրամադրվածություն` լավագույնս տարին սկսելու համար

12-հարկանի նավը, որտեղ կարող է տեղավորվել ամբողջ Բերդի բնակչությունը
  Ամանորյա եռուզեռն ավարտված է, տոնական արձակուրդը ևս, չնայած ամանորյա լարվածությունը թույլ չտվեց կարգին զգալ հանգստյան օրերի համը: Նախորդ նյութերիցս մեկում անդրադարձել եմ իմ  քրոջը` Անուշին, ում ուղարկած նկարներն էլ ինձ հանեցին իմ ձմեռային թմբիրից: Բանն այն է, որ նա մեկնել էր ձմեռային ճանապարհորդության աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մի քանիսը` Հռոմ, Վենետիկ, Բարսելոնա, Պալերմո, Կորսիկա, Ջենովա, Մարսել, Պալմա դե Մայորկա... Ոչինչ չունեմ ասելու, պարզապես մաղթում եմ, որ բոլորն էլ լավատեսությամբ լցվեն այնպես, ինչպես ես ու իմ կոլեգաները...