среда, 30 марта 2011 г.

ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ԲԵՐԴՈՒՄ

Երեկ մեր կողմից իրականացվող ծրագրի ֆորումն էր, մի բան, որ այդքան էլ հաճախ չի պատահում այստեղ` Բերդում:
Որոշել ենք այստեղի բոլոր դպրոցների համար դասընթացներ անցկացնել բլոգի կառավարման վերաբերյալ, բոլոր շահագրգիռ անձանց ներգրավել բլոգելու գործընթացում....Առայժմ բլոգը կանդրադառնա վերջին շրջանում դպրոց մտած բարեփոխումներին, որոնց հետ կապված շատ տարակարծություններ կան` թե դրական, թե բացասական առումներով:
<<Էլ-ուսուցման կենտրոն>> անունը կրող ծրագիրը փոփոխություններ կառաջացնի ոչ միայն ուսուցիչների, այլև` աշակերտների առօրյայում. վերջապես բոլորը հնարավորություն կունենան կարդալու ընկեր Սարգսյանի մտքերը, ավելին` քոմենթ անելու, համաձայնելու կամ չհամաձայնելու նրա հետ: Սա կարող է հեղաշրջում առաջացնել դպրոցում, բայց ոչինչ, հիմա ամեն ինչ էլ պատահում է նոր տեղեկատվական տեխնոլոգիական հնարքների պատճառով:
Ֆորումի ավարտից հետո. ես, Մեգին ու Ջոնը
Մենք էլ մեր գործը կանենք` լուսավորել, կրթել ու ոգևորել ֆորումը կուսակցական ժողով ընկալող մեր այս փոքր անկյունում....

Комментариев нет:

Отправить комментарий