понедельник, 24 октября 2011 г.

ՄԱՍ 3. Սուրբ Ղազարի վտանգավոր հարսանիքը

Առավոտյան արթնացա շատ բարձր տրամադրությամբ. բոլորովին կորցրելէի հույսս, թե քույրս երբևէ կամուսնանա: Ինչևէ, նա ամուսնանում էր, և ես մեծ ախորժակ պահեցի` համոզված, որ այսօր մի լավ կերուխում կանեմ, ամենակարևորը` հայավարի: Հա, հիշեցի, որ նախորդ օրը քույրս վարսավիրանոց էր գնացել և այլանդակել մազերը վերջին ռոք աստղի նման, բայց նա թերևս վերջին անգամ տեղի տվեց մեր հորդորներին և փոխեց սանրվածքը` ընտրելով ավելի քրիստոնեական ու առաքինի դիմա և մազահարդարում:
Բաբաբաբամ: Հարսանիքը տեղի է ունենում Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության սուրբ օջախում, այս մի բանը մենք լավ գիտենք: Նորապսակներից առաջ մատանիները տեղ հասցնելոսւ կարևոր պարտականությունը հանձնված էր իմ տղային և իր տարիքի մի փոքրիկ աղջկա: Պարզվեց` սկուտեղները տեղ հասցնելու համար նախօրոք պարապել էր պետք. ես սկսեցի ավելի ու ավելի նյարդայնանալ այն պահից, երբ տղաս ցեցի նման անընդհատ շուռումուռ էր գալիս և մատանիները սկուտեղի այս ծայրից աղմուկով այն ծայրն էին գլորվում:
    Հազիվ էի ինձ զսպում որ եկեղեցով մեկ չգոռամ` դե սթրվի տեղդ... Մի խոսքով, չգիտեմ` այսպես ինչքան էի նյարդայնացած եղունգներս կրծոտել, բայց մատանիները տեղ հասան` շնորհիվ իմ քրոջ, որ ամբողջ հարսանիքի ժամանակ շտապում էր, ոնց որ թե գործից ուշանում էր...
   Քույրս երևաց, հայրս էլ հետևից. սովորաբար հայրն է բերում աղջկան, բայց այստեղ քույրս էր հորս քարշ տալիս իր հետևից: Վերջապես բոլորը տեղ հասան, սկսվեց եկեղեցական արարողությունը: Հասկանում եմ, որ միաբանության հայրերը վաղուց հայկական հարսանիք չէին արել և ահագին ասելիք ունեին, ահագին էներգիա, թերևս այդ էր պատճառը, որ նրանց խոսքի ավարտին մի մասը կարծես թե խռմփացնում էր:
Արարողությունն ավարտվեց, հարսն ու փեսան շտապեցին բակ` նկարվելու խնամիների և չխնամիների հետ: Այստեղից մենք ուղևորվեցինք ռեստորան` սկսելու կերուխումը: Իմ ոգևորությունը հանգավ, քանի որ այստեղ ամենևին չէր թույլատրվում պարելը, հյուրերը կամացուկ ուտում էին այն, ինչ առատորեն դրված էր սեղանին` ութոտնուկներ, խլուրդներ, կներեք, բազմատեսակ խխունջներ, որոնց նայելն անգամ....... անսովոր էր, չէ, ահավոր էր:
     Զոհ գնալով քաղաքավարությանն ու նորանշանակ խնամիների խնդրանքին` ես բերանս գցեցի ութոտնուկի ութ ոտիկներից միայն մեկը. դե հո սոված չէի մնալու:  Մնացած յոթ ոտիկներն էլ միանգամից հայտնվեցին բերանիս մեջ, որոնց հաջորդեցին նոր ութտնուկներ: Բայց ութոտնուկը խորոված չէր, որ սովս հետ քաշվեր:
   Աչքիս առաջ պատկերացնում էի մեր հայկական հարսանիքը` սկուտեղների մեջ խորոված, այսինքն` խորովածների փոխարեն թռվռում էին ութոտնուկները, և քանի որ մենք պարապած չէինք, հաճախ ութոտնուկները կախվում էին սրա-նրա ականջներից: Ես սթափվեցի այս նոստալջիայից, քանի որ ընդհանրապես չէի պատկերացնում, որ մեր արիստոկրատ խնամիները կարող են այնպես << տաշիիիիիիիիիիիիի>> գոռալ, ինչպես հայ խնամիները, ովքեր չեն մտածում 90X60X90 չափի կազմվածքը 50-ից հետո պահպանելու մասին...
  Հարսանեկան ճաշկերույթն էլ ավարտվեց, հասնելով հյուրանոց` ես բացեցի սառնարանն ու մեծ հաճույքով սկսեցի կրծել Հայաստանից քարշ տված մեր հայկական երշիկը... 

6 комментариев:

  1. Անահիտ ջան մոռացել ես շատ կարևոր հանգամանք նշես: Այն է, որ փեսային եկեղեցի է ուղեկցում մայրը:

    ОтветитьУдалить
  2. Բայց ինչի? Ինչի փեսային հատկապես մայրը? Իսկ հարսին հայրը? Դա հատուկ բացատրություն ուևի?

    ОтветитьУдалить
  3. Այդպիսին է սովորույթը , բացի այդ դուք կարող եք ճշտել այն աղջկանից ով ձեզ այս նյութն է տրամադրել :

    ОтветитьУдалить
  4. Итальянские свадьбы тоже имеют свои особенностию. Jт всей души я желаю им огромного счастья и пусть сбудется их заветные мечты....

    ОтветитьУдалить
  5. Shnorakalutyun bolorin commentneri e baremaxtanqneri hamar. Naev shant shnorakalutyun Anahit jan qez nman hetaqrqir u zvarchali patmutyun grelu hamar.... te inchu e harse mtnum ekexeci hor het da erevi kariq chka parzabanelu.... Pesai mor het ners mtnele da aynqan el kap chuni italakan avanduytneri het, parzapes bolor araroxutyunnerin misht gexecik e ners mtnel voch te menak ayl uxekcoxi kam uxekcorduhu het. Tvyal paragayum mtacecinq vor gexecik klini erb pesan ners mtni mor het......
    Nyuti heros:)))))

    ОтветитьУдалить
  6. Շաաատ լավ նյութ էր, հումորով տեղը տեղին նկարագրած, դուրս շատ եկավ

    ОтветитьУдалить