среда, 22 сентября 2010 г.

Խաղողահավաքի կանոնները

             Այս տարի խաղողի բերքը բավական պակաս էր` համեմատած նախորդ տարիների հետ, ինչը մտատանջության մեջ է գցել բերքահավաքներին.
-Աշխարհի վերջն ա, էսինչ դենք անիլ...
          Նախորդ տարի այս տարածաշրջանի գյուղացիները կարողացել են Բերդի Կոնյակի գործարանին մթերելու հանձնել որոշ քանակությամբ խաղող` 100-120 դր մեկ կիլոգրամի դիմաց: Այս տարի ոչ խաղող կա, ոչ էլ` հանձնեն:
         Բերդում խաղողահավաքը սովորաբար կիրակի օրն է կազմակերպվում, խմբակային է. ով ինչ բարեկամ-ծանոթ ունի, զանգում-կանչում է` եկեք, խաղողը փչանըմ ա, համ էլ մի քիչ կթարմանաք...

Խաղողաքաղն սկսվում է մի-մի բաժակ օղով  իր համապատասխան ատրիբուտների հետ: Օղին խմելուց հետո անպայման երկնքին են նայում  (ինչն ինձ համար մանկուց ծիծաղելի է եղել), հետո մաղթում են, որ ձեռքբերածը լավ առիթով օգտագործեն, ու սկսում է բուն խաղողահավաքը.
-Էս մարգը պրծնենք, անց կենանք նոր էն մնին
-Իմ վեդրոն կա վեչ, էս ով տարավ
-Էդ ինչ եք էդքան բամբասըմ, գործ արեք, գոոործ....


Հա, այս աղմուկից հաստատ մի լավ կթարմանաս: Խաղողաքաղի արագությունը կախված է ԽԾԲ անդամների քանակից. ինչքան շատ, էնքան շուտ: Խաղողաքաղի ավարտից հետո սկսվում է ամենահետաքրքիր պահը` ուտուշ-խմուշը: Այստեղ էլ է առաջ քաշվում մեծազոր օղին, կրկին բարեմաղթանքներ են հնչում, գովում ջանասեր խաղողաքաղներին, հիշում, թե անցած տարվա խաղողաքաղին ով կար, ով չկար: Երբ բոլոր ափսեները սրբված են լինում, ամեն մեկն սկսում է հետաքրքրվել, թե ում մեքենայում տեղ կա, ով ում հետ պիտի վերադառնա: Մինչև այգու սկիզբը խաղողաքաղները ոտքով են գնում, իսկ խաղողով բեռնված (այս տարի կիսաբեռնված)  բեռնատարը հանդիսավոր իջնում  է խաղողաքաղների հետևից:
Եթե որոշել ես հաջորդ տարի գալ խաղողաքաղի, անպայման հաշվի առ հետևյալ խորհուրդները.
  • այնպիսի հագուստ հագի, որ կռանալիս կողքի մարգից նկատողություն չստանաս, քեզ ցուցադրելու չես եկել, սա Բերդն է
  • անպայման հետդ վերցրու տաք պիջակ կամ բաճկոն, չես իմանա` ինչ եղանակ կլինի օրվա վերջում
  • խաղող քաղելիս անպայման ոտքիդ տակ նայի, մեկ էլ տեսար օձը ֆշշացրեց
  • հաց ուտելիս մի սպասիր, որ երկրորդ անգամ առաջարկեն օգտվել, սա Բերդն է, էստեղ նորից նույն բանը չեն ասում
  • թե օղի ես խմում, լավ կանես մի բաժակով բավարարվես, մեկ էլ տեսար, քեզ տուն տանող չեղավ
  • թաց անձեռոցիկ վերցրու, անպայման խաղող ես համտեսելու, էնպես արա, քաղցրոտ բեղեր չունենաս

2 комментария:

  1. Badalyan Anahit@ krkin ir ampluayi mej e, inchpes kasen sportayin meknabanner@.Hetaqrqir er, bayc cankali kliner vor @ndhanur kanonneric baci linein naev masnavor depqer.bnakanabar cicaxacharzh

    ОтветитьУдалить
  2. Շատ հետաքրքիր և տիպիկ նկարագրություն է տրված: Արդեն պատկերացրի գլխիս գալիքն այս տարվա հոկտեմբերին, անպայման կհետևեմ խորհուրդներին(բացառությամբ բեղերին վերաբերող մասի):
    Անուշ(Բերդ)

    ОтветитьУдалить