вторник, 14 сентября 2010 г.

Բերդում երազանքները կատարվում են…

Հիմա հազվադեպ է պատահում, որ քաղաքի միևնույն բակում երկու շաա¯տ  հին, նույն գույնի խորհրդային <<մոսկվիչներ>> լինեն, որոնց մեջտեղում մարդիկ կանգնեն ու երազանք պահեն.
<<Երանի իմ տղեն կողքի շենքի Լուսոյին ուզեր…>>,- սա տիկին Գայանի երազանքն էր, որն իրականություն դարձավ: Այս երազանքաշատ բակի տերը Բերդն է, ¥սովորական քաղաք Տավուշի մարզում, այլ ոչ թե կալանավայր կամ ամրոց ¤, որի բնակիչները <<պերթցիք>> են, ինչպես իրենք են իրենց կոչում:



<<Բերդցիները հեթանոս ժողովուրդ են>>,- սա քաղաքի ինտելիգենտ Ցոլակ պապի  խոսքն է. հեթանոս, քանի որ ոչ եկեղեցի ունեն, ոչ էլ` քահանա, հարսանիքներին էլ հարսն ու փեսան ոչ մկրտվում են, ոչ էլ մկրտում իրենց երեխաներին: Այս հարցը մեծերին չի հուզում. անքահանա եկել են, անքահանա էլ կգնան, ջահելներն են անհանգիստ. ինչու˚ իրենց գլխին էլ քահանան խաչ չբռնի: Քաղաքի կենտրոնում 4 տարի առաջ երաժշտական դպրոցը քանդեցին, ուզում էին եկեղեցի սարքել, սարքեցի˚ն… Նորապսակները մեկ-մեկ վանք են գնում, որ քաղաքից դուրս է կառուցված, մոմ են վառում ¥կամ չեն էլ վառում¤, վանքի աղբյուրից ջուր են խմում ու երազանք պահում:
Հիմա Բերդում նորաձև է. հարսանիքին աղավնի են թռցնում, բայց ոչ բնականաբար եկեղեցու մուտքի առջև, այլ սեփական տան, աղավնի թռցնելիս նորապսակների վրա հատիկավոր կոնֆետ ու ծաղկաթերթեր են շաղ տալիս, բացատրում են.
-Որ իրար հետ քաղցր լինեն ու ծաղկի նման բուրավետ…
Հարսանիքի մյուս կարևոր բաղադրիչները` ազապ բաշին, քավոր-քավորկինը, վարձու թամադան, հաճախ բացակայում են, միայն թամադայի փոխարեն հարսի կամ փեսայի կողմից <<խոսքից վարպետ>> մեկն է ելույթ ունենում, ով նորամուծություն չի անում, հերթով թվարկում է ավանդական կենացները: Մեկ- մեկ էլ տարօրինակ է լինում` հարսանիքն առանց զուռնա-դհոլի է լինում, <<տաշիի¯>> գոռացող չի լինում ու սկուտեղները ջանասիրաբար պտտեցնող. սա սովորաբար ընտրում են նորաձև, ուրիշի, ավելի կոնկրետ` հարևանի կարծիքը հաշվի չառնող բերդցի հարս ու փեսան, ում <<ներվերի ու տրամադրության>> վրա բացասաբար են անդրադառնում գունավոր երիզներով զարդարված մեքենաների  զիլ ազդանշանը, տաշի-տուշին ու հատկապես այն, երբ հարևանները հարսին հրում են իր պարը ցուցադրելու:
-Ամեն մարդ պիտի ինքն իր համար ուրախանա, ոչ թե հարևաննների կամ հեռավոր բարեկամների, ում մինչ այդ չէր էլ ճանաչում: Ինձ համար ավելի լավ է այն գումարը, որը հարսանիքի վրա պիտի ծախսեմ, ծախսեմ  ամուսնական ճանապարհորդության վրա. հարսանիքին մի տեղ անշարժանում ես, մյուսները գալիս-հարբում են, մեկ-մեկ էլ կռիվ սարքում, հո չե˚ն հիշում, որ իրենց աղբոր հարսանիքն ա,-կարծում է մերօրյա բերդցին, ում հետ երիտասարդ բերդցիների մի մասն էլ է համաձայն:
Հարսանիքներին կամաց-կամաց վերանում է նաև հարսնաքրոջ ավանդական տեղն ու դերը. հարսնաքույր ընտրվում է, բայց հաճախ նրան նորապսակները փող կամ նվեր են առաջարկում, որպեսզի վերջինս իրենց <<հանգիստ թողնի>>…
Հարսանեկան դեմքերի թիվն օրըստօրե պակասում է, որից հարսանիքները պակաս գունագեղ չեն դառնում, հարսը մնում է հարս, փեսան` փեսա, միայն թե ամեն ինչ գնում է 
դեպի եվրո` ջնջելով ավանդականի ու նորի բոլոր սահմանները: 

4 комментария:

  1. Ay balam, sax lav er, menak en or@store barn uxxi.Srbagrich em, che?

    ОтветитьУдалить
  2. կարող ես հայերեն շարադրել քոմենթներդ, բացի այդ անունդ էլ գրես, հո ես գիտեմ, որ դու ես, բա մնացածները? ուղղեցի, պրծա քեզանից?

    ОтветитьУдалить
  3. :))))) shat lavn er, mi lav cicaxeci..... mi pah mtqerov texapoxveci Berd , zgaci ayntexi ancudarce.....

    ОтветитьУдалить
  4. Cgitei vor nman blog goyutyun uni, voxjuneli e vor ver en hanvum qaxaqi xndirnery, ete isxanutyunnery cen mtahogvum, gone eritasardutyunn i dems dzez porcum e ognel, snorhakalutyun...

    ОтветитьУдалить