понедельник, 27 сентября 2010 г.

Փոքր ուրախություն փոքրիկներին


Այնքան քիչ բան է պետք այս փոքրիկներին ուրախանալու համար, մի փոքր ուշադրություն, ու կժպտան նրանց լուսավոր աչիկները...

       Մեր քաղաքում գործող "Բերդ Այ Թի" հասարակական կազմակերպությունը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրագործեց կամավորական ծրագիր` ուղղված մեր համայնքի բարելավմանը երիտասարդ կամավորների աջակցությամբ (գործընկեր և աջակից` NGO Center-Վանաձոր և ԱՄՆ Խաղաղության կորպուս):
Բացի մեր քաղաքի տեսարժան վայրը` Սորանը, աղբահանելուց, համապատասխան սանիտարական ցուցանակներ փակցնելուց, քաղաքի պատմամաշակութային վայրեր այցելություններ, խմբային ցուցահանդեսներ կազմակերպելուց, ծրագրի վերջում կամավորական խումբը նախաձեռնեց մանկապարտեզների համար նախատեսված խաղալիքների հավաքագրում:
Ծրագիրը շարունակական է այնքան ժամանակ, որքան մեր համայնքի բնակիչները կամեցող կլինեն մեր մանուկների համար նվիրաբերել խաղալիքներ, որոնք կարող են գործածված, բայց պիտանի լինել մանկապարտեզում օգտագործելու համար: Մինչ այժմ թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների միայն 2 խումբ են խաղալիքներ ստացել, ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլոր խաղալիքները կգտնեն իրենց փոքրիկ տերերին:


Հ. Գ. Բարի  մարդիկ, եթե ունեք խաղալիքներ, որոնց տերերը վաղուց մեծացել են, կամ հեքիաթի գրքեր, նկարազարդ ամսագրեր, որոնց վրա փոշի է նստել, ապա դրանք կարող եք ներկայացնել մեր կազմակերպության գրասենյակ` ք. Բերդ, Մաշտոցի 54, "Բերդ Այ Թի" հ/կ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն: Կատարեք ձեր փոոոքր ներդրումը մեր մանուկներին ուրախացնելու, նրանց առօրյան էլ ավելի հետաքրքիր դարձնելու գործում:  

1 комментарий:

  1. Es shat em karevorum nman hodvacnere ogtakarutyunn u anhrajeshtutyune. Shatere texyak chen Haysstani shrjannerum kam ayl qaxaqnerum aprox poqrikneri iravichakic. Amen or haryuravor nor xaxaliqner u grqer en netvum Yervanum, voronq karox en uraxacnel shat poqrikneri. Anahit jan shat voxjunum em qo bolor bnapahpanakan u mardasirakan ararqnere. I dep mi arajark el unem, ete karox es situmd avelacru voreve hasce Yerevanum, hamozvac em shatere kunenan voreve ban mer poqriknerin poxancelu....

    ОтветитьУдалить