понедельник, 16 мая 2011 г.

Մայիս, պարտությունների ամիս

Լուսանակարները`eurovision.tv -ի
Ոչ մի տարի չի եղել այնպես, որ Եվրատեսիլն ինձ ընդհանրապես չհետաքրքրի: Այդ հարցում միայն ես չեմ անտարբեր, դա այդպես է: Անտարբերության համար կան լուրջ պատճառներ, որոնք ստիպեցին հիասթափվել հայ պատվիրակից էլ, <<Եվրատեսիլ>> կոչվածից էլ...



Որքան որ հիշողությունս ինձ չի դավաճանում,  ամեն տարի գոնե ձևական մրցակցություն էր ձևավորվում, որի արդյունքում sms քվեարկությամբ որոշվում էր, թե ով և ինչ երգով պետք է ներկայացներ Հայաստանը Եվրոպային:  Այս տարի բավական նորամուծություններ արվեցին` հաշվի առնելով կամ հաշվի չառնելով, հաստատ չեմ կարող ասել, նախորդ տարվա դժգոհություններն այն մասին, որ մեր հեռախոսները լավ չեն աշխատում, այն է` ձայները տեղ չեն հասնում: Աչքը սարքելու տեղ ունքն էլ քանդեցին ու խնդրեմ: Մեկ էլ Եվրոպային ենք մեղադրում, որ նրանց հեռախոսատերերը կամ կաշառված են, կամ էլ ձայներն էլի տեղ չեն հասնում):):): Սովորույթ է դարձել սեփական անհաջողությունները բարդել տեխնիկայի գլխին կամ էլ սփյուռքին մեղադրել պասսիվության մեջ: Սփյուռքն էլ կրակն ընկավ... Եթե ես էլ սփյուռքում լինեի, էլի չէի քվեարկի: Կարող եք ինձ սնոտիապաշտ կամ չգիտեմ էլ ինչապաշտ համարել, բայց ինձ գիտեք, թե ինչը հունից հանեց??? Այս մարդու հայրը նոր էր մահացել, պետք է որ ընտանիքը սգի մեջ լիներ, իսկ այս մարդը, այս աղջիկը, այս պատվիրակուհին, բեմ դուրս եկավ կիսազգեստով, լողազգեստ էր, թե ինչ էր, լավ չհասկացա, առհասարակ զգեստներին անուն տալու հարցում այդքան էլ պրոֆեսիոնալ չեմ, և այս պարագայում միակ գնահատականը սա էր.


-Երևի կտորը չի հերիքել...
Ինչ որ էր, բայց կարծում եմ` ինձ նման շատերը նկատեցին, որ դա պատշաճ չէր, ավելին` գռեհիկ էր ու........
Դրանից հետո ես այլևս չհետաքրքրվեցի եվրատեսիլյան խառնաշփոթով, միայն առավոտյան լսեցի, որ Էմմին դուրս է մնացել կիսաեզրափակչից, իսկ դա գիտեք, թե ինչպես ինձ հաղորդվեց, մեծավ ուրախությամբ.
-Լավ եղավ, թե չէ ինչ էր դրա հալը... Գիտի, թե մենակ պոզերը տնկելով են առաջ գնում...
Չէի ասի, թե սիրտս հովացավ, բայց առանձնակի դեպրեսիա էլ չապրեցի: Այդպես էլ լինում, երբ բացարձակ վստահ են լինում հաղթանակի մեջ ու հույսը դնում են միայն նրա վրա, որ սփյուռքը պարտավոր էր...
Բայց որ Արթուր Աբրահամը կպարտվեր, այ դա իրոք որ շատերի համար դեպրեսիա էր: Այս ամեն ինչը նրանից էր, որ էլի կլոր տարին գլուխ ենք գովում` մայիիիիիիիիիիս, հաղթանակների ամիիիսսսս: Հասկանալի է, որ նկատի ունենք ոչ վաղ անցյալի ռազմական հաղթանակները, բայց գաղափարական, բարոյական հաղթանակն էլ ահագին նշանակություն ունի մնացած բոլոր գործընթացներում:

Комментариев нет:

Отправить комментарий