среда, 6 апреля 2011 г.

Փոքր ուրախություն փոքրիկներին-2

          Այս անգամ հյուրընկալել էինք(<<Բերդ Այ Թի>> հ/կ) Բերդի թիվ 2 մանկապարտեզում երեխաներին մուլտֆիլմ ցուցադրելու նպատակով, էլի կամավորության սկզբունքով: Հետաքրիր էր տեսնել նրանց դեմքի արտահայտությունը, երբ փոքր նեթբուքի ու պրոյեկտորի միջոցով մուլտֆիլմի առաջին կադրերը երևացին կախովի էկրանին...
Նախապես ընտրել էի երկու մուլտֆիլմ, որոնցից երկրորդը` <<Դե սպասիր>>-ի

ամենավերջին սերիան հատկապես մեծ ոգևորություն առաջացրեց երեխաների մոտ:  Հաճախ է ասվում, որ ոչնչով չես զարմացնի այսօրվա սերնդին. այստեղ դա այդքան էլ այդպես չէ: Մի ամբողջ տարածաշրջանում չկա որևէ ժամանցի վայր, որտեղ կարողանային այս փոքրիկները վայելել իրենց մանկությունը... Սա իհարկե բոլորովին այլ թեմա է, պարզապես նայեք նկարները...

1 комментарий:

  1. Anhit jan , nayeci nkarnere, chisht es, comentner petq chen, erexanneri demqi artahaytutyunnere arden asum en te inch vogevorutyamb en lcvac. Shat urax em vor gone inch vor dzevov karoxanum eq inch vor norutyun mtcnel ays poqrikneri kyanqum......

    ОтветитьУдалить