вторник, 20 сентября 2011 г.

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ. ԲԵՐԴ ԱՐՋՈՒԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՄՈՒԼՏՖԻԼՄԸ ՇՈՒՏՈՎ ԷԿՐԱՆԻՆ

<<Մոսկվա>> կինոթատրոնում հանգրվանած <<ՌեԱնիմանիա>> փառատոնի շրջանակներում վերջերս ցուցադրվեց  Բերդի արջուկների մասին պատմող մուլտֆիլմի նախերգանքը: Մուլտֆիլմը պատմում է Բերդում ապրող արջուկների մասին, ովքեր պայքարում են մայր բնությունն աղտոտող կերպարների դեմ: Այս փուլում ընտրված են արդեն կերպարները << կենդանացնող>> ձայները` Արչո- Արսեն Գրիգորյան, Արշո- Իրինա Դանիելյան, Ագռավ- Վիգեն Ստեփանյան, բզեզ-Արամո, թիթեռ- Իրինա Դանիելյան:

Մուլտի նախապատմությունը հետևյալն է.  Բերդ այցելած Թիմոթի Սթրեյթը, ով Հայաստանում Ֆինլանդիայի և Նորվեգիայի հյուպատոսն է, հանդիպեց Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի կանանց: Այստեղ նրա ուշադրությունը գրավեց ձեռագործ մի արջուկ, ով հետագայում դարձավ մուլտի գլխավոր հերոսը: Այնուհետև գաղափարը ներկայացվեց <<Ռեանիմանիայի>> հիմնադիր և նախագահ Վրեժ Քասունուն, ում կողմից էլ հավանության արժանացավ Բերդի արջուկների մասին պատմող արկածներն էկրանին հանձնելը:  Մշակվեցին կերպարները, շարունակական աշխատանքների, հանդիպումների և քննարկումների արդյունքում ձևավորվեցին և մյուս հերոսները, ովքեր կենդանացան թե ԲԿՌԿ կանանց, թե <<ՌեԱնիմանիայի>> երիտասարդ անիմատորների կողմից: Ձեռագործ կանայք մուլտի պրեմիերային ներկայացրին ձեռագործ հերոսներին, ովքեր միանգամից սիրվեցին թե դերասանների, թե հանդիսատեսի կողմից: Զավեշտալի էր միայն այն հանգամանքը, որ մեր անտեղյակ լրագրողներից մեկին զարմացրել էր <<բանտի>> կանանց տաղանդն ու շնորհքը.... Վերջինս, ինչպես և մայրաքաղաքում ապրող մեր շատ հայրենակիցներ ևս մեկ անգամ ստիպված կլինեն բացահայտել, որ ԲԵՐԴԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՒ ԱՆՍՈՎՈՐ ՔԱՂԱՔ Է , ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԱՆՏ, ԱՅՏԵՂ, ԱՅՍ ՀՈՂՈՒՄ...

1 комментарий: