понедельник, 4 апреля 2011 г.

ՏԱՇԻՐՅԱՆ ԽՐՈՆԻԿԱ

 Երեկ վերջապես ավարտվեց Տաշիր-2011 մրցանակաբաշխությունը. այլևս առիթ չեմ ունենա մեկ ժամվա ընթացքում հարյուր անգամ ունկնդրել մրցանակաբաշխության գովազդը, որն ինձ ստիպեց նախօրոք հոգնել մրցանակաբաշխությունից էլ, դերակատարներից էլ... 

Մի քիչ նայել եմ, ինչ թաքցնեմ, հետո` ինչքան նայեցի, այնքան մեծացավ հետաքրքրասիրությունս,  հասավ իր գագաթնակետին հատկապես այն ժամանակ, երբ ամեն տարի մեծ-մեծ մրցանակների արժանացող նույն դեմքերը մեկ վայրկյանում տնատեր դարձան. այն էլ` Հյուսիսային պողոտայում... Վատ չէ, կարծես թե Հայաստանում տները քչություն չեն անում...Ես իհարկե մի քիչ նախանձվեցի ու մտածեցի` միգուցե ճիշտ չեմ վարվել իմ մասնագիտության ընտրության հարցում, թե որ ամեն ինչ էս երկրում էդքան հեշտ է ու հասանելի... Սա հետաքրքրասիրությանս մի կողմը: Մեկ էլ` այ մարդ,  հաղորդավար լինելն էլ շնորհք է, ու ի վերուստ տրված, եթե դա չկա, ապա պետք չէ կմկմալով նեվրոզների մեջ ընկել, փառք Աստծու, այնքան փող ունենք, որ կարող ենք օտարերկրացուն քիչումիչ հայերեն սովորեցնել ու ծաղկեցնել ամեն տեսակի մրցանակաբաշխություններն ու հարսանիքները... 
Մրցանակաբաշխությունը մի  քանի լավ կողմ ուներ` Ջիվան Գասպարյան, Լարա Ֆաբիան ու Տոտո Կուտունյո, ովքեր ինձ համար մի տեսակ կապ չունեին այդ տնաբաժանման ու մեքենանվիրման գործում. հանգիստ իրենց գործն  արեցին ու ապացուցեցին, որ իսկական արվեստագետը մեկ տնով էլ է բավարարվում: 
Հետո` ինձ շատ դուր եկան այն <<կենդանի>> դրվագները, երբ մարդիկ բարձրանում էին բեմ, ոտքները ոլորում էին, ընկնում էին բեմահարթակի նույն տեղում (տակն անհարթ էր, երևի մի բան կար պահած)... Սա ամենաբնական պահն էր ողջ մրցանակաբաշխության, որն, ըստ իս, կարելի էր կոչել նաև Տաշիիիիիիիիիիիի~-2011` դահլիճում տեղ-տեղ բանակի քեֆ հիշեցնող տաշի-տուշիի պարզ պատճառով...
Մնամ սպասող ավելիին.........

Комментариев нет:

Отправить комментарий