пятница, 11 марта 2011 г.

Ասք սկսնակ լրագրողների մասին

Ինչպես ասում են` վատ չէ, գործս շարունակողներ կան... Մի շատ չարչրկված ծրագրի արդյունքում լրագրության դասընթաց ենք անցկացնում, մասնակիցներն էլ` Բերդի պետական քոլեջում սովորող ուսանողներն են: Փաստորեն իմ մասնագիտությունն ինչ-որ տեղ սկսեց լույս տալ, հա, հա, հետաքրքիր նյութեր են գրում, առաջին անգամվա համար վատ չէ...

Չգիտես ինչու` միշտ պատկերացնում եմ, որ ինչ-որ մեկն ինձ հարցաքննութան է ենթարկում, անպայման հետևյալ հարցն է տալիս`
-Դուք ինչով եք զբաղվում, ինչ եք անում Բերդում...
Ես էլ միշտ երկար-բարակ մտածված իմ պատասխանն եմ տալիս.
-Ես` նվաստս, այս մեծ մոլորակի այս գորշ անկյունում մայր թերեզայություն եմ անում (ինձ հազար անգամ կների մայր Թերեզան համեմատության համար), ոգևորում եմ այս երիտասարդ մարդկանց, թե դուք պիտի այս աղբը հավաքեք ու մաքրություն սփռեք, դուք պիտի դառը ճշմարտությունը բացահայտեք...
Զարմանում եմ, թե մեկ-մեկ ես ինքս իմ ասածներին հավատում եմ արդյոք ու ոնց ծիծաղս չի գալիս...
Լավ, ես արդեն նորից սկսում եմ իմ բողոքի գիրքը թերթել, մի քանի էջ էլ անգիր գիտեմ` որիտեղից է սկսվում ու որտեղ կիսատ մնում...
Եթե հետաքրիր է, թե մեր սկսնակ լրագրողներն ինչով են հետաքրքրված, ինչի կամ ում մասին են գրում, մոտ ապագայում կարող եք այցելել www.youngberd.am կայքն ու հետևություններ անել: Ի դեպ, քոմենթները կարող եք հղել այս նյութին:

Комментариев нет:

Отправить комментарий