вторник, 1 февраля 2011 г.

Լավ տրամադրվածություն` լավագույնս տարին սկսելու համար

12-հարկանի նավը, որտեղ կարող է տեղավորվել ամբողջ Բերդի բնակչությունը
  Ամանորյա եռուզեռն ավարտված է, տոնական արձակուրդը ևս, չնայած ամանորյա լարվածությունը թույլ չտվեց կարգին զգալ հանգստյան օրերի համը: Նախորդ նյութերիցս մեկում անդրադարձել եմ իմ  քրոջը` Անուշին, ում ուղարկած նկարներն էլ ինձ հանեցին իմ ձմեռային թմբիրից: Բանն այն է, որ նա մեկնել էր ձմեռային ճանապարհորդության աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մի քանիսը` Հռոմ, Վենետիկ, Բարսելոնա, Պալերմո, Կորսիկա, Ջենովա, Մարսել, Պալմա դե Մայորկա... Ոչինչ չունեմ ասելու, պարզապես մաղթում եմ, որ բոլորն էլ լավատեսությամբ լցվեն այնպես, ինչպես ես ու իմ կոլեգաները...

Կոլիզեյի հրաշքը
Միայն թե զարմանում եմ`  այս աղջիկն ինչու հատուկ բլոգ չունի.... Հա , երևի նրա համար, որ միշտ ճամպրուկներն է դասավորում-հավաքում, ժամանակ չունի... Անկեղծ ասած` ինձ ամենաշատը նավն է դուր եկել ու նավի ներսի վերելակները....
Տեղեկացնեմ, որ մեկ անձի համար 8-օրյա ճանապարհորդության, այն էլ այսպիսի նավով, արժեքը կազմում է 550 եվրո, եթե տոմսը նախապես է պատվիրվում, սովորաբար այն արժե 800 եվրո: Մեկ առավելություն էլ կա` մինչև 6 տարեկան երեխաներն անվճար են օգտվում նախատեսված ամեն ինչից: Ինչպես տեղեկացնում է իմ լրատվության աղբյուրը, նավում տեղակայված են գուրմանների և  սովորական սնվողների համար խմորեղենի, պաղպաղակի, աղցանների, տարբեր կերակրատեսակների պատրաստման փոքր արտադրամասեր, որոնցից անընդհատ և անվճար կարելի է օգտվել(ես մտովի պատկերացրի, թե ինչ կկատարվեր նավում, եթե միայն մեր դասարանից մի քանիսն այնտեղ լինեին...)
Նավում կան նաև գեղեցկության սրահներ, մարզադահլիճ, լողավազան, կինոսրահ, օպերայի դահլիճ, սուպերմարկետներ, սրճարաններ, ռեստորաններ և այլն և այլն.... Մնում է միայն վայելել.....


Նավի ներսի վերելակները

1 комментарий: