понедельник, 29 ноября 2010 г.

Քննադատիր, թե կարող ես...

Լուսանկարը` shanttv.am-ի
Ամեն մեկն ընտրում է իր նախասիրած հեռուստաալիքը` իր ճաշակին, հնարավորություններին ու տեղեկատվական պահանջմունքին համապատասխան: Հաճախ եմ դիտում <<Շանթի>> հաղորդումները, քանի որ երբեմն այլընտրանք չի լինում ու համարում եմ, որ <<Շանթը>> համարձակ է նորարարություններ անելու` նոր շոուներ, նախագծեր, ֆիլմեր նկարելու գործում, ինչպես ասենք` <<Պարիր, թե կարող ես>> նախագիծը, որը հայկական ծագում չունի, ինչպես <<Շանթի>> շատ նախագծեր: Երեկ հետևելով այս նախագծի հերթական հաղորդմանը` փորձեցի ուրիշ աչքով նայել եթերային լեզվին և ինքս ինձ համար բացահայտեցի ծիծաղելի, սարսափելի ու ոչ հայեցի բազմաթիվ արտահայտություններ, որոնք հիմք կտային լուրջ գիտական աշխատության ստեղծմանը, ավելի ճիշտ` կրիտիկայի (ներող կլինեք` քննադատության): 



Լուսանկարը` shanttv.am-ի
  •  ժյուրիի անդամներն ամեն անգամ իրենց կարծիքն արտահայտելիս նշում են, որ հայերենում չկան այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` պարտնյորը (զուգընկեր), դաբլ հերոսը (կրկնակի հերոս), մորե էմոցին (հույզերի, զգացմունքների ծով) էսեմեսկան (հաղորդագրություն), սյուփըրը (գերազանց, հաջող) և այլն և այլն(թարգմանությունը` հեղինակի)... Եթե նկատի ունենանք, որ հեռուստադիտողը կաղում է անգլերենից կամ ռուսերենից,  մանավանդ գյուղացի է, ապա սյուփըր բառի ժամանակ կարող է սպասել, որ բեմում կհայտնվի սփռոց (քանի որ սուփրա բառը նշանակում է սփռոց)...
  • Գրիշա Աղախանյանի ամերիկյան էմոցիաներն ընդհանրապես անհասկանալի են տարեց հեռուստադիտողի համար, ինչպես օրինակ` ուաու-ն, յու-ն ու յաու-ն... Առանց մեկնաբանությունների եմ թողնում նրա այս նախադասությունը, թե <<ես պահանջում եմ, որ ևս մի տղամարդ հայտնվի ժյուրիի անդամներում>>.....Չէ, ամեն դեպքում պիտի մեկնաբանեմ, որ նա նկատի ուներ ևս մեկ տղամարդ ներկայացուցչի ներկայության անհրաժեշտությունը ժյուրիի կազմում....
  • բոլոր մասնակիցների անուններն արտասանվում են ամերիկյան ոգով ու արտասանությամբ` շեշտը ընդմիշտ տեղադրելով առաջին վանկի ձայնավորների վրա
  • յուրօրինակ գովազդի  կամ PR-ի ձև է, երբ ամեն մասնակցի ելույթից հետո թևավոր արտահայտություններ են արվում, ինչպես ասենք` <<կատուներին չի կարելի նեղացնել>> , ինչն առաջին անգամ եմ լսում և իմաստն էլ ըստ էության չեմ հասկանում 
  • ցանկացած հայագետի, հայրենասերի կարող են հունից հանել գոհունակություն արտահայտող այնպիսի բառեր, ինչպիսիք են` վսյո, էս վերջն ա, ինձ տանում ա, սպանում ա... 
 Հ. Գ. Չէ,  ես Լեզվի տեսչությունից չեմ եկել, բայց լրագրող եմ, մեկ-մեկ կարող եմ ինձ թույլ տալ մի քանի սխալներ ուղղել: Դեռ լավ է, որ միայն մեկ հաղորդում եմ դիտել, այն էլ` կեսից, թե չէ բավական երկար ու վտանգավոր կլիներ նյութս...

1 комментарий:

  1. :)Qnnadatir inchqan kuzes Anahit jan, na manavand vor dra hamar lurj naxadryalner unes... Hetaqrqrutyuns sharjvec, aysor piti nstem u nayem Parir ete karox es haxordume, hamozvac em es el kgtnem shat zvarchali artahaytutyunner

    ОтветитьУдалить