пятница, 22 октября 2010 г.

Անիրականի և հնարավորի սահմանում


Տիպիկ <<բերդային>> եղանակ, ինչն ակամայից քնելու ցանկություն է առաջացնում այն բերդցիների մոտ, ովքեր աշխատանք չունեն և առանձնապես որևէ հետաքրքիր բանով էլ զբաղված չեն: Աշխատողները,  սակայն, ստիպված են հաղթահարելու մառախուղն ու ցեխը, ինչին արդեն վաղուցվանից են սովոր... 
Առավոտյան 10 րոպե կանգնել եմ մայթին. փնտրում եմ որևէ ելք, ուղի, այլընտրանք, որպեսզի կարողանամ և ես անվնաս անցնել մայթը, և անցկացնել փոքրիկ տղայիս: Չեղավ, չստացվեց, ամբողջովին ցեխոտ ու նյարդային` երկուսս էլ մի կերպ հայտնվեցինք փողոցում, իբր այդքանը քիչ էր` մեր կողքով անցնող մեքենան կտրուկ արգելակեց ու... ցեխը լցրեց մեր ոտքերին...




Այս անգամ չեմ մեղադրի որևէ մեկին կամ ոմանց, քանի որ ստացվում է` անընդհատ բողոքում եմ, իսկ ինքս ինչ կարող եմ անել...Միակ բանը, որ կարող եմ`  հիշել Բերդին առնչվող ժամանակակից երազս, որն այդպես էլ ավարտին չհասավ իմ հասարակական հանգիստը խանգարող մի կնոջ պատճառով, որ դժգոհ էր ներքևի խանութներից մեկի խանութպանի սպասարկման որակից և բողոքն արտահայտում էր անհասկանալի աղաղակով... 
...Բերդը կարգին քաղաք է` մեծ, աղմկոտ ու լուսավոր, իրար հետևից շարված խանութներն ու խանութպանները չքացել են, մնացել են լուսային ցուցանակներով աչքի ընկնող սրահներ (չգիտեմ` միգուցե այդ ժամանակ չլինեն սուպերմարկետ, հիպերմարկետ և մարկետով սկսվող օտարահունչ բառերը), որտեղ ամենակարևորը` չկան խանութպաններ: Մարդիկ` ավելի ճիշտ բարեկիրթ սպառողները, վերցնում են այն, ինչ ուզում են, հետո` չեն էլ վճարում. երևի արդեն վճարել են կամ վճարելու են, այն էլ` ինտերնետով, բա... Փողոցները մաքուր են, մայթերում` ծաղիկներ, կանաչ, աղբարկղեր էլ չկան, որտեղ գրված լինի` աղբը թափել այստեղ, և մարդիկ նույն համառությամբ աղբը թափեն այստեղ-այնտեղ, հետո սլաքով անպայման ցույց տրվի, թե որտեղ... 
Մի խոսքով` աղբ չկա, ժողովուրդ, շներ ու կատուներ էլ չկան, ավելի ճիշտ կան, բայց քաղաքի գազանանոցում: Մարդիկ շտապում են, բայց ոչ մեկի ոտքը տրորելով, կոխկռտելով չեն անցնում, նայում են լուսացույցին, հետո դիմացին, նոր աճապարում են իրենց գործին: Մարդիկ կարգին վարձատրվում են, ինչպես մնացած կարգին քաղաքներում, քաղաքն իր բյուջեն ունի, որը ճեղքվածք չունի. տարվա բոլոր եղանակներին զբոսաշրջիկները գալիս են, հա գալիս, բյուջեն էլ լցվում է, լիքը հասարակական կազմակերպություններ կան, աշխատում են հասարակական հիմունքներով ու հասարակության համար: Զբոսաշրջիկներին էլ հատկապես դուր է գալիս Ցլիկ Ամրամի վերականգնված բերդը, որտեղից հիանալի, հիասքանչ պատկեր է բացվում` Բերդ քաղաքը բռիդ մեջ...
Հ.Գ. Տեսնես` երազները երբևէ կատարվում են???

6 комментариев:

  1. Barev An jan, :) gites ete mi qani hogi qo nman sksi erazel, apa inchu voch? Erazanqe irakanacnoxe du es e qo nman mardik voronq aprum en ed qaxaqum

    ОтветитьУдалить
  2. Հնարավոր է` երազանքներս իրականանա, բայց հաստատ դա ես չեմ տեսնի, էնքան ուշ կլինի...

    ОтветитьУдалить
  3. իմ ախորժակը` իշտահը, տեղն է, երևում է, թե ինչքան ես վառված Բերդից, նույն քոմենթը 10 անգամ ուղարկել ես.... հահահահա.....

    ОтветитьУдалить
  4. An jan, molodec shat lav gorc es dzernarkel, es uxaki inchqan zarmacac, aveli shat hiacac em, shat apres!!!!

    ОтветитьУдалить