пятница, 11 мая 2012 г.

Բերդի արջուկներն արդեն ամբողջ աշխարհում


Երկար ընդմիջումից հետո սովորաբար ասելիքը կամ անելիքը շատ տպավորիչ պիտի լինի, համաձայն եմ: Մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ եմ նշում այն փաստը, որ մեր հիմնադրամի նախաձեռնությամբ սկսված ծրագիրն այսօր իրականություն է. այն մեկնարկեց երկու օր առաջ ինտերնետային ամենահայտնի պլատֆորմներից "Kickstarter"-ի կողմից` իր շուրջը հավաքելով մեծ թվով համագործակիցների, "արջասերների ու բերդասերների", շահագրգիր անձանց, ովքեր հավատում են Բերդում ապրող կանանց ստեղծագործ ուժին: 
 Եթե մտածում եք, որ դուք էլ պիտի կամ կարող եք համալրել մեր վիրտուալ "Berd bear" քաղաքի բնակիչների շարքը, անպայման հետևեք այս հղմանն ու տարածեք այն ԲՈԼՈՐԻ, ԲՈԼՈՐԻ, ԲՈԼՈՐԻ շրջանում: 
Սիրով` մեր քաղաքին: 
http://www.kickstarter.com/projects/525757888/berd-bears-old-world-meets-new?ref=home_location

Комментариев нет:

Отправить комментарий